Ուկրաինայի հայ համայնքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերել թեժ հատվածներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    17 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    43%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    45%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    45%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    93%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ուկրաինայի հայ համայնքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերել թեժ հատվածներից

Ուկրաինայի հայ համայնքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերել թեժ հատվածներից

Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան  Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում:

«Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել»,-ասաց Մարատ Հակոբյանը:

Նա նշեց, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրեց, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ:

«Ինչպես գիտեք ռազմական դրություն է հայտարարված երկրում, քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցվածքները գործում են, հասարակական տրանսպորտն աշխատում է: Կիևում, պարզապես, բավականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնվել»,-ասաց Մարատ Հակոբյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:

Թեմայի այլ նորություններ