Ուկրաինան Ստամբուլում, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին. Վլադիմիր Մեդինսկի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    71%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    71%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    47%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    61%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    66%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    80%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    47%
    10 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Ուկրաինան Ստամբուլում, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին. Վլադիմիր Մեդինսկի

Ուկրաինան Ստամբուլում, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին. Վլադիմիր Մեդինսկի

Ուկրաինան Ստամբուլում, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին, ընդ որում՝ հաստատել դա գրավոր, հայտարարել է Վլադիմիր Պուտինի խորհրդական, ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Վլադիմիր Մեդինսկի (ՌԴ նախագահի խորհրդական) - Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու և երկրի տարածքում դաշինքի ռազմաբազաներ տեղակայելու գաղափարից։ Եթե այս պարտավորությունները կատարվեն, ապա Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինան որպես հարթակ օգտագործելու սպառնալիքը կվերանա: Հենց սա է Ուկրաինայի կողմից բավականին բարձր մակարդակով նախապես համաձայնեցված փաստաթղթի իմաստը և կարևորությունը: Աշխատանքները շարունակվում են:

Ռուսական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան նաև հրաժարվում է միջուկային զենքից, որևէ դաշինքի միանալուց, իսկ օտարերկրյա զինված ուժերի մասնակցությամբ զորավարժություններ Ուկրաինան կարող է անցկացնել միայն երաշխավոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնության դեպքում։ Միևնույն ժամանակ Մեդինսկին շեշտել է՝ Ղրիմի և Դոնբասի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։

Ավելի վաղ, արձագանքելով ուկրաինական պատվիրակության առաջարկին՝ 15 տարի բանակցել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր․

«Ղրիմը Ռուսաստանի տարածք է, մեր Սահմանադրությունը բացառում է որևէ մեկի հետ դրա ճակատագրի քննարկման հնարավորությունը»։

Կիևը անվտանգության երաշխիքների մասին միջազգային համաձայնագիր կստորագրի միայն հանրաքվե անցկացնելուց հետո, երբ ռուսական զորքերը վերադառնան 2022 թվականի փետրվարի 23-ի ելման դիրքեր։ Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Միխայլո Պոդոլյակ (Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական) - Նման համաձայնագրի արդյունքում Ուկրաինան ռազմական տեսանկյունից բոլորովին այլ հարաբերություններ կձևավորի երաշխավոր երկրների հետ, հետևաբար բոլոր քաղաքացիները պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը, այնուհետև երաշխավոր երկրների և Ուկրաինայի խորհրդարանները կվավերացնեն փաստաթուղթը:

Պոդոլյակի խոսքով՝ տվյալ հարցում առանցքային է բնակչության աջակցությունը։

Ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։

Թեմայի այլ նորություններ