Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    91%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    15 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հաղորդվում է, որ դրանց շարքում քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:

Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:

Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին: 

Թեմայի այլ նորություններ