Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով, այնուամենայնիվ Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    65%
    17 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    61%
    17 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով, այնուամենայնիվ Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով, այնուամենայնիվ Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ռուսական երեք նավերի անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան Ռուսաստանից պահանջել է չեղարկել Սևծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի նեղուցներով անցնելու դիմումը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։

Փետրվարի 28-ին Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան զգուշացրել է ափամերձ և ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով։

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

«ԵՄ-ն չի խնդրել Թուրքիային միանալ պատժամիջոցներին։ Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունենք։ Մեզ կապում են կոմերցիոն հարաբերություններ, եւ մենք չենք ցանկանում անել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն մեր երկրին»,- ասել է նա։
Միաժամանակ Կալինը կարծում է, որ Ռուսաստանի պահանջներն անիրատեսական են։ «Ինչպես Ղրիմի ճանաչումը, Ուկրաինայի զինաթափումը։ Մեր տեսանկյունից դրանք անընդունելի պահանջներ են։ Մենք կենտրոնացած ենք այս պատերազմի ավարտի, բանակցությունների սեղանի շուրջ հրադադարի որոշում կայացնելու, մարդասիրական միջանցք ստեղծելու վրա»։
 
«Չեմ ուզում հոռետես լինել, բայց պատկերը, որ տեսնում եմ, այնքան էլ խոստումնալից չէ։ Շատ ուժեղ հակառուսական կոալիցիա է ձեւավորվել։ Բայց պատերազմը խորացնելու փոխարեն պետք է հրադադարի բանակցություններ նախաձեռնել։ Եթե պատերազմը հասցնեն ընդլայնման աստիճանի, շատ լուրջ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա»։

Թեմայի այլ նորություններ