Թուրքիան բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի պայքարը. Էրդողան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Թուրքիան բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի պայքարը. Էրդողան

Թուրքիան բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի պայքարը. Էրդողան

Թուրքիան վճռական է նեղուցներով նավերի տեղաշարժի համար Մոնտրյոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորություններն օգտագործելու հարցում: Նա մտադիր է այդ քայլով կանխել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա սրումը։ Այդ մասին իր հեռուստաուղերձում ասել է նախագահ Էրդողանը՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված բազմակողմ դիվանագիտական ​​նախաձեռնությունները»։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Էրդողանն ընդգծել է. «Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կհաղթահարենք ճգնաժամը Սև ծովի հյուսիսում, ինչպես բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվել է մեր երկիրը վերջին շրջանում»։

Ելույթում նա նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, միաժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։

Էրդողանը նաև հայտարարել է, թե Անկարան միշտ կատարել է իր պարտավորություններն այն ինստիտուտների ու դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ն։

Թեմայի այլ նորություններ