Suzuki ավտոմոբիլային կոնցեռնը դադարեցնում է ավտոմեքենաների և մոտոցիկլետների մատակարարումները Ռուսաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    54%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    49%
    1 կմ/ժ
  • Արցախ 13°C
    91%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Suzuki ավտոմոբիլային կոնցեռնը դադարեցնում է ավտոմեքենաների և մոտոցիկլետների մատակարարումները Ռուսաստան

Suzuki ավտոմոբիլային կոնցեռնը դադարեցնում է ավտոմեքենաների և մոտոցիկլետների մատակարարումները Ռուսաստան

Ճապոնական Suzuki ավտոմոբիլային կոնցեռնը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների և մոտոցիկլետների մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցների պատճառով։

Այս շաբաթվա սկզբին ճապոնական Nikkei բիզնես թերթը հայտնել էր, որ ճապոնական Honda և Mazda ավտոարտադրողները որոշել են դադարեցնել իրենց արտադրանքի արտահանումը Ռուսաստան՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։

Honda-ն կհրաժարվի մասնավորապես մեքենաների և մոտոցիկլետների արտահանումից, իսկ Mazda-ն կդադարեցնի Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող իր գործարաններին պահեստամասերի և բաղադրիչների մատակարարումը։ Հաղորդվել է նաև, որ Nissan-ը սկսել է կրճատել արտադրության ծավալները Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող իր ձեռնարկություններում, սակայն ներկայումս շարունակում է ավտոմեքենաներ արտադրել և վաճառել ռուսական շուկայում։

Աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային կոնցեռնը՝ Toyota Motor-ը, նույնպես ավելի վաղ որոշել էր դադարեցնել իր մեքենաների արտադրությունը Ռուսաստանում բաղադրիչների պակասի պատճառով։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Սանկտ Պետերբուրգի գործարանում արտադրությունը ժամանակավորապես կդադարեցվի մարտի 4-ից։

Թեմայի այլ նորություններ