Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    84%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է:

Սոչիում արդեն մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի ուշ սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Ստորև լուսանկարներ ենք ներկայացնում հանդիպումից:

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը կարևորել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների անվերապահ ազատ արձակումը և հայրենադարձումը:

«Չնայած ձեզ հետ այս հարցը քննարկել ենք տասնյակ անգամներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ այս հարցը մինչ օրս լուծված չէ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այդ հարցում շատ է շահագրգռված:

«Մենք պատրաստ ենք հստակ քայլերի՝ հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը: Այդ հարցում մենք հենվում ենք նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման վերաբերյալ ձեր հրամանագրի 3-րդ կետի և ձեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձեր տեսաուղերձի վրա, որոնցում արտահայտված են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել:

Հարցի էությունը հետևյալն է՝ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության լիարժեք վերահսկողության ներքո և շահագործվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը պետք է իրականացնի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման հսկողությունը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ