Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    62%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    52%
    29 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    39%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել

 «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել: Լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի խորհրդում և նաև խմբակցությունում քննարկել են և միասնական որոշում կայացրել չմասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրություններին։

«Հիմնավորումները մի քանիսն են, նախ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ, և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն։ Չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գլուխը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասաց Օհանյանը:

Թեմայի այլ նորություններ