ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    68%
    23 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    71%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    27 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    52%
    30 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    47%
    34 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող օրենքի մի շարք հոդվածներ

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից ընդունված  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի մի շարք հոդվածներ: Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը:

ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Օրենքը սահմանում էր, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:

ԲԴԽ-ին օժտվում էր դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Սահմանվել էր նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

Թեմայի այլ նորություններ