Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է

Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է

Երևանում երթ է անցկացվում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինաբար պահվող մյուս բոլոր գերիների, մասնակիցներն այսպիսով փորձում են համաշխարհային առաջնորդների, մարդու իրավունքների ջատագովների ուշադրությունը սևեռել նրանց ազատ արձակման ու վերադարձի պահանջի վրա:

Երթը մեկնարկեց Մատենադարանի մոտից:

Այսօրվա նախաձեռնության հիմնական նպատակը խաղաղ երթն է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց:

«Մեր կոչն է համաշխարհային բոլոր առաջնորդներին, լրատվամիջոցներին և մարդու իրավունքների ջատագովներին, որ միանան մեր պայքարին և պահանջեն Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների, ապօրինի պահվող անձանց անվերապահ, անհապաղ ու անվտանգ վերադարձը: Աշխարհը պետք է տեսնի ու ընկալի, որ այն, ինչ այս պահին կատարվում է, ոչ միայն մարդկության դեմ հանցագործություն է, այլ նաև հանցագործություն է քաղաքակրթության դեմ»,-ասաց երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Նա հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, IDEA բարեգործական հիմնադրամ: Վարդանյանը հիմնել է 3 միջազգային դպրոցներ՝ UWC Դիլիջանի միջազգային դպրոցը, ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցը, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը:

«Այն շինծու մեղադրանքները, որ ներկայացվում են Ռուբեն Վարդանյանի և հայ գերիներին, ապօրինի պահվող մարդկանց նկատմամբ, ծիծաղելի ու մերժելի են»,-ասա Ռուբեն Հայրապետյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել և ներկայացվում է ամբողջ աշխարհին: «Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցություն են հայտնում Ռուբեն Վարդանյանին: Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովվեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան…Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է ԼՂ ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը ստորագրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ տարբեր երկրներից, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներ, Խաղաղության նոբելյան դափնեկիրներ և այլք:

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 6, որտեղ գործում է «Մատենա» առաջնորդության դպրոցը: Երթի մասնակիցները բարձրացրել են պաստառներ՝ «Ռուբեն, քեզ հետ ենք» գրությամբ:

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:

Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով:

Թեմայի այլ նորություններ