Ռուսաստանը և Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձևավորման հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Արարատ 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսաստանը և Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձևավորման հարցում

Ռուսաստանը և Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձևավորման հարցում

Ռուսաստանը և Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձևավորման և այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

«Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը և (Վիկտոր) Կարանկևիչը, ներկա են գտնվել նաև դեսպանության մարդիկ, ինչպես նաև («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել է ըմբռնումը, ինչը հարկավոր է առաջ տանել և շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել է դիվանագետը:

Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել է գազի գինը նվազեցնել՝ հասցնելով  Սմոլենսկի մարզի մակարդակին՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ