Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    51%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    68%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման մասին:  Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։ Ռուսաստանի նախագահը համապատասխան հրամանագրեր է ստորագրել, այդ թվում ստորագրվել են համագործակցության պայմանագրեր ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ:

«Ես անհրաժեշտ եմ համարում ընդունել վաղուց ուշացած որոշում՝ ճանաչելու ԴԺՀ–ն ու ԼԺՀ–ն։ Խնդրում եմ Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը»,– ասաց Պուտինը։
 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել էր, որ Դոնբասի շուրջ բանակցային գործընթացը փակուղում է։ Ռուսական պետության ղեկավարըմինչ այդ լսել էր Անվտանգության խորհրդի բոլոր անդամների կարծիքները` Դոնբասում տիրող իրավիճակի ու երկու ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցի վերաբերյալ։

ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել իրենց հանրապետությունների անկախությունը։

Այսօր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ էր անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ընթացքում ելույթ էին ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։

Թեմայի այլ նորություններ