Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 9 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    65%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    60%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    46%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 19°C
    47%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 9 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 9 (թարմացվող առցանց լուսաբանում)

23:26

⚡️Meta ընկերության հայտարարությունը Ռուսաստանում Facebook-ի արգելափակման վերաբերյալ.

«Շուտով միլիոնավոր սովորական ռուսաստանցիներ կհայտնաբերեն, որ իրենց կտրել են ստուգված տեղեկատվությունից, զրկել են իրենց ընտանիքների ու ընկերների հետ ամենօրյա շփման հնարավորությունից ու ստիպել լռել։ Մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր ծառայությունները, որ դրանք մնան հասանելի այն մարդկանց համար, որոնք կարող են անվտանգ կերպով արտահայտել իրենց մտքերն ու կազմակերպել իրենց գործողությունները»։

 

23:19

⚡️ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանից նավթի ներկրման արգելքի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ 

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշում դեռ չի կայացվել։

23:15

Պենտագոն. Ռուսաստանը չի խոչընդոտում արևմտյան երկրների կողմից Ուկրաինա զենքի մատակարարմանը

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշում է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուկրաինական ուժերին տեղեկատվական աջակցություն տրամադրել, սակայն նրանց զորքերը չեն միջամտում հակամարտությանը։

«Ես կուզեի հիշեցնել, որ մենք ինքնաթիռներ չունենք ուկրաինական օդային տարածքում։ Մենք զինվորականներ չունենք ուկրաինական հողում։ Այդ իսկ պատճառով մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք, որպեսզի ժամանակին ուկրաինացիներին ապահովենք անհրաժեշտ հետախուզական տվյալներով»,- ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ԱՄՆ դաշնակից 14 երկրներ արդեն փաստացի Ուկրաինա են հասցրել նյութական օգնություն։ 

Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական զորքերը, թերևս մտածված, չեն փորձում խանգարել օգնության ուղարկման գործընթացին, այդ թվում զենքի, չնայած դիվանագիտական մակարդակով դեմ են արտահայտվում այդ առաքումներին։

23:11

Պուտինը ստորագրել է «ռուսական զինվորականների գործողությունների վերաբերյալ ֆեյքերի տարածման համար» քրեական պատասխանատվության ենթարկման աղմկահարույց օրենքը։

Սա նշանակում է, որ ցանկացած տեղեկատվության տարածում, որը կտարբերվի ՌԴ պաշտոնական դիրքորոշումից և կլինի ռուսական կողմի դեմ, այդ թվում ռուսական զինուժի կորուստների, ուկրաինական կողմի հայտարարությունների վերաբերյալ, կարող է քրեական պատասխանատվության պատճառ հանդիսանալ։

23:08

Կիևի մարզի Բուչա քաղաքը  գործողություններից հետո։ Ուկրաինական ուժերն այն կարողացել են վերադարձնել իրենց վերահսկողության տակ։

23:04

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան արգելել է ռուսաստանցիներին և բելառուսներին մասնակցել միջազգային մրցաշարերին։

22:58

Վլադիմիր Զելենսկին դիմել է նրանց, որոնք բողոքի ցույցերի են դուրս եկել ի աջակցություն Ուկրաինայի։

«Մի' լռեք, դուրս եկեք ձեր փողոցներ, աջակցեք Ուկրաինային։ Եթե Ուկրաինան ընկնի, կընկնի ողջ Եվրոպան»։

22:26

Եվրամիությունն ուսումնասիրում է SWIFT միջբանկային վճարումային համակարգից Ռուսաստանի նոր բանկերի անջատման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 

Ավելի վաղ, ԵՄ-ն հայտարարել էր, որ մարտի 12-ից SWIFT-ից կանջատվի ռուսական 7 բանկ՝ ВТБ, «Россия», «Открытие», Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк, ВЭБ.РФ։

22:11

Հատված Ռոսկոմնադզորի տարածած հայտարարությունից:

«2022 թվականի մարտի 4-ին որոշում է ընդունվել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակել Facebook ցանցին հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը)։

2020 թվականի հոկտեմբերից նկատվել է Facebook-ի կողմից ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականություն։ Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է «Звезда» հեռուստաընկերության, «РИА Новости», Sputnik, Russia Today տեղեկատվական գործակալությունների, «Лента.ру» և «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների հաշիվներին հասանելիությունը։

22:08

Ռուսաստանում արգելափակվեց Facebook-ը:

21:49

Արևմտյան լրատվամիջոցների աղբյուրներ. Ռուսաստանը կորցնում է իր հրամանատարներին և չի կարողացել ապահովել օդում գերակայությունը

ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական մարմիններում արևմտյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնում են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայում ռուսական զորքերը սկսել են կորցնել իրենց հրամանատարներին, որոնք մեկնել էին ռազմաճակատ։

Այսպես, զոհվել է 41-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ Անդրեյ Սուխովեցկին, որին սպանել է դիպուկահարը։ Նաև նշվում է դիվիզիայի հրամանատարի և գնդի հրամանատարի զոհվելու մասին։ Նրանց անունները չեն հայտարարվում։ 

Աղբյուրները նաև նշում են, որ պատերազմի ընթացքի վրա մեծապես ազդել է նաև այն հանգամանքը, որ ռուսական զորքերը չեն կարողացել գերակայություն ստանալ օդում և շարքից ամբողջությամբ հանել ուկրաինական ՀՕՊ-ը։ 

21:40

The Washington Post-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Cogent Communications ինտերնետ պրովայդերը դադարեցնում է ռուսական հաճախորդների սպասարկումը։

Коммерсант-ի տվյալներով՝ այս ընկերության հետ համագործակցում են Ռոստելեկոմը, Վիմպելկոմը, Մեգաֆոնը, ТТК-ն, Յանդեքսը և VK-ն։ Թե ինչպես սա կազդի այդ ընկերությունների աշխատանքի վրա, դեռևս անհայտ է։

 

21:37

Ինչպես փոխանցում է ուկրաինական մեդիան, Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտնել է, որ քաղաքն արդեն հինգերորդ օրն է, ինչ գտնվում է արկակոծության տակ։ Նրա խոսքով՝ Մարիուպոլում չկա ջուր և էլեկտրաէներգիա, սպառվում են դեղամիջոցներն ու ուտելիքը։ Քաղաքապետը ռազմական օգնություն է խնդրել և կոչ արել ստեղծել միջանցք՝ խաղաղ բնակչության տարհանման համար։

21:33

Ռուսական զինծառայողները չեն խառնվում Չեռնոբիլի և Զապորոժյեի ատոմակայանների օպերատորների աշխատանքին և իրականացնում են բացառապես նրանց հսկողությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։

21:28

Ուկրաինայի ՊՆ. Գոստոմելի օդանավակայանում երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 50 ռուսաստանցի զինծառայող

Վերջին երկու օրվա ընթացքում Կիևի մարզի Գոստոմել գյուղի օդանավակայանում զոհվել է առնվազն 50 ռուսաստանցի զինծառայող։ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունում նշել են, որ զոհված ռուսաստանցիների մոտ «չեն եղել զինվորական տարբերանշաններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն նրանց ինքնությունը, բացառությամբ պատվաստման սերտիֆիկատների և չլրացված բուժգրքույկների։

21:33

Ռուսական զինծառայողները չեն խառնվում Չեռնոբիլի և Զապորոժյեի ատոմակայանների օպերատորների աշխատանքին և իրականացնում են բացառապես նրանց հսկողությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։

21:28

Ուկրաինայի ՊՆ. Գոստոմելի օդանավակայանում երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 50 ռուսաստանցի զինծառայող

Վերջին երկու օրվա ընթացքում Կիևի մարզի Գոստոմել գյուղի օդանավակայանում զոհվել է առնվազն 50 ռուսաստանցի զինծառայող։ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունում նշել են, որ զոհված ռուսաստանցիների մոտ «չեն եղել զինվորական տարբերանշաններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն նրանց ինքնությունը, բացառությամբ պատվաստման սերտիֆիկատների և չլրացված բուժգրքույկների։

21:23

Բորիս Ջոնսոնն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների միջազգային համընդհանուր դատապարտման կարևորությունը։

 

21:19

Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերված օգնության համար։

21:14

Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակն ու ռուսական ներխուժումն այդ երկրի տարածք։

21:09

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա րոպեներին նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես կգա հրատապ հայտարարությամբ։

 

21:05

The Bell-ը դադարեցնում է ամբողջությամբ լուսաբանել Ուկրաինայում դեպքերը։ Պատճառն այսօր ուժի մեջ մտած օրենքն է, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում «ռուսական զինծառայողների գործողությունների վերաբերյալ ֆեյքային տեղեկատվության տարածման» համար։

Սա նշանակում է, որ ցանկացած տեղեկատվության տարածում, որը կտարբերվի ՌԴ պաշտոնական դիրքորոշումից և կլինի ռուսական կողմի դեմ, այդ թվում ռուսական զինուժի կորուստների, ուկրաինական կողմի հայտարարությունների վերաբերյալ, կարող է քրեական պատասխանատվության պատճառ հանդիսանալ։

20:58

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցը, այս մեկը ևս պակաս լարված չի անցել։ 

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝

  • Պուտինը շարադրել է ռուսական սկզբունքային մոտեցումները, մանրամասն բացատրել նպատակներն ու խնդիրները,
  • Շոլցը մտահոգություն է հայտնել ակտիվ մարտական գործողությունների և քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների վերաբերյալ,
  • Պուտինը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերները ութ տարի աչք են փակել Կիևի կողմից Դոնբասի նկատմամբ «իրականացվող ցեղասպանության վրա»,
  • Ռուսական զինվորականները ձեռնարկում են բոլոր միջոցները քաղաքացիական բնակչության շրջանում կյանքերի փրկման համար, իսկ Կիևի և մյուս քաղաքների հրթիռակոծոթյունը տեղեկատվական աղբ են,
  • Պուտինը Շոլցին կոչ է արել ազդել Կիևի վրա, որպեսզի հնարավոր լինի հասնել օտարեկրացիների արագ ազատ արձակմանն ու անվտանգ տարհանմանը,

20:54

Նիկոլաևի իշխանությունները պնդում են, որ ուկրաինացիները քաղաքից դուրս են մղել ռուսական զորքերին

Ուկրաինական զորքերը ռուսական զինուժը դուրս են մղել Նիկոլաևից, բայց մարտերը շարունակվում են քաղաքի մատույցներում։ Այդ մասին հայտնել է Նիկոլաևի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ «Նրանց դուրս ենք մի քիչ մղել, բայց մարտերը շարունակվում են։ Չեմ մեկնաբանի։ Այսինքն, արդեն մատույցներում են, բայց քաղաքից դուրս ենք մղել»,- նշել է նա։

20:46

Henkel ընկերությունը ևս հրաժարվում է նոր ներդրումներ իրականացնել Ռուսաստանում։ Ընկերությունը պետական մեդիայում կդադարեցնի նաև գովազդների տեղադրումն ու հովանավորչական բոլոր նախաձեռնությունները։

20:31

Պենտագոն. ԱՄՆ-ն Զապորոժյեի ԱԷԿ-ից ռադիոակտիվ որևէ արտահոսք չի գրանցել։

 

20:27

Ավերակների վերածված Ժիտոմիրը, որտեղ զոհվել են խաղաղ բնակիչներ։ BBC-ի տեսանյութը։

20:25

FedEx-ը, ի նշան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։ Բացի այդ, ընկերությունը որոշել է, որպես հումանիտար աջակցություն, 1,5 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային։

20:23

Պենտագոնը Մոսկվայի հետ կապի «թեժ գիծ» է ստեղծել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կապի գիծ է ստեղծել ՌԴ ՊՆ-ի հետ, որպեսզի նվազեցնի վտանգավոր թյուրիմացությունների ռիսկը։ Այդ մասին Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնաթերթ հանդիսացող «Stars and stripes»-ին։

Թեժ գծի գլխավոր խնդիրը կլինի «կանխարգելել սխալ հաշվարկները, ռազմական պատահարներն ու սրումը»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։

20:20

BBC-ն ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում։ Այն կշարունակի գործել այլ երկրների տարածքներից։

 

20:14

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ իր «Осторожно, Собчак» յութուբյան ալիքը կդադարեցնի նորությունների ուրբաթօրյա թողարկումը։ Նա նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ ռուսական խորհրդարանն ընդունել է «ռուսական զորքերի գործողությունների վերաբերյալ ֆեյք լուրեր տարածելու համար» քրեական պատասխանատվության ենթարկվելու օրենքը։

«Ցավոք, այսօր մեր աշխատանքը դարձել է մի քանի անգամ ավելի անկանխատեսելի և վտանգավոր։ Այդպիսի ժամանակներ են»,- ինստագրամյան իր էջում հայտնել է Սոբչակը։

 

20:06

Ուկրաինայի նախագաի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ճեպազրույցը Լվովում։

«Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների մասով մնում է կոշտ։ Ուկրաինան չի գնա որևէ զիջման, որը կարող է նվաստացնել մեր տարածքային ամբողջականության համար պայքարը»։

20:01

Խերսոնի բնակիչները բողոքի ցույց են անում ռուսական զինուժի դեմ։

19:55

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հատուկ ծառայություններին մեղադրել է ռուսական զորքի տեղաշարժի վերաբերյալ տվյալները Կիևին փոխանցելու մեջ

ՌԴ ԱՀԾ մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկացիների հետ միասին լեհական հատուկ ծառայությունների «լոգիստիկ հաբում» գործում են նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ արևմտյան հետախուզության ներկայացուցիչները ուղիղ կապ են պահում Ուկրիանայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ նրանց տրամադրելով նաև ՌԴ ԶՈւ պլանների և տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվություն։

19:46

Новая газета-ն կհեռացնի Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ նյութերը։ Այդ մասին նշվում է խմբագրության տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանում ռազմական գրաքննությունը արագ անցում կատարեց նոր փուլ. արգելափակման սպառնալիքից և պարբերականի փակվելուց անցում է կատարել ինչպես լրագրողներին, այնպես էլ քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքին, որոնք Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրություններից տարբերվող տեղեկություններ են տարածում մարտական գործողությունների վերաբերյալ։

Կասկած չկա, որ այդ սպառնալիքը կիրագործվի։

Մենք իրավունք չունենք ռիսկի տակ դնել մեր գործընկերների ազատությունը։ Բայց մենք չենք կարող անտեսել և ձեր՝ մեր ընթերցողները տեսակետը, որոնք միանշանակ կողմ են ռազմական գրաքննության պայմաններում մեր աշխատանքի շարունակմանը։

Այդ իսկ պատճառով մենք մեր կայքից և սոցիալական ցանցերից կհեռացնենք այս թեմայով նյութերը»։

19:39

Թաիլանդի որոշ հյուրանոցներ հրաժարվել են ընդունել ռուսական բանկերի քարտերը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

19:33

Թուրքիան իր օդային տարածքը բաց կպահի Ռուսաստանի և մյուս երկրների համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Yeni Şafak թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ բաց օդային սահմանները կարևոր են ոչ միայն Թուրքիայի, այլև այն երկրների համար, որոնք պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ, «ինչպես ռազմավարական, այնպես էլ հումանիտար պլանում»։

Նախարարը նշել է, որ եթե օդային տարածքը փակ լինել, ապա մարտի 3-ին ԵԱՀԿ հատուկ առաքելության դիտորդներին Սոչիից հնարավոր չէր լինի հասցնել Ստամբուլ։

19:29

Կիևի մոտ Վլադիմիր Զելենսկու ամառանոցում հայտնաբերել են հրթիռի մնացորդ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Հրթիռի մնացորդը, նրա խոսքով, ընկել է Կոնչե Զասպեում գտնվող նախագահական նստավայրի բակ։ «Մոտ էր»,- այդպես է մեկնաբանել տեղի ունեցածը Վլադիմիր Զելենսկին։

19:19

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆյոդորովը պնդում է, որ Ուկրաինայի կրիպտոարժութային հիմնադրամը մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է կրիպտոարժույթով 50 միլիոն դոլար՝ Ուկրաինային աջակցելու համար։

 

19:09

Ռուսաստանում կարող են չեղարկվել կամ էլ տեղափոխվել նահանգապետների ընտրությունները, որոնք պետք է կայանան 2022 թվականի սեպտեմբերին։ Այդ մասին հայտնում են Meduza-ի աղբյուրները։

18:59

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 331 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 675-ը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով մասնագիտացած մարմինը։

18:56

Ռիգայում Անտոնիյաս փողոցի մի հատվածը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի դեսպանությունը, կվերանվանեն Ուկրաինայի անկախության փողոց (Ukrainas neatkarības ielа)։ Այդ մասին հայտնում է Delfi-ն։

Ավելի վաղ, նման որոշում էին կայացրել նաև Վիլնյուսում։ Ռուսական դեսպանությունը կգտնվի Ուկրաինայի հերոսների փողոցում։ 

18:44

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան: Իբր Գերագույն ռադայի պատգամավորներն իրեն ասել են, որ Զելենսկին Լեհաստանում է։ «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Ելենա Շուլյակը հերքել է այդ տեղեկատվությունը։ «Նախագահը Կիևում է։ Նա իր ժողովրդի հետ է»,- հայտարարել է Շուլյակը։

Մեկ շաբաթ առաջ էլ Վոլոդինը հայտարարել էր, որ Զելենսկին Կիևից Լվով է մեկնել։

18:39

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը կարող է բռնագրավել Լոնդոնում ռուսական օլիգարխների ապարանքները, որպեսզի այդ կառույցներն օգտագործի ուկրաինական փախստականների տեղավորման համար։

18:34

Ռուս սենատոր Լյուդմիլա Նարուսովա.

«Երեկ Ուկրաինայում մարտական գործողությունների գոտուց դուրս են հանվել ժամկետային զինծառայողները, որոնց ստիպել են պայմանագիր ստորագրել կամ էլ նրանց փոխարեն ստորագրել են։ Բայց արդյունքում 100-հոգանոց վաշտից կենդանի է մնացել միայն չորսը»։

Լյուդմիլա Նարուսովան Քսենյա Սոբչակի մայրն է։

18:29

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ վաղը կամ դրա հաջորդ օրը։ 

Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը։ «Մենք ուղիղ կապի մեջ ենք»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։

18:22

Microsoft-ը դադարեցնում է Ռուսաստանում իր ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը։ 

18:12

Շվեյցարիան հավելյալ պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի դեմ։ Այդ երկիրն արգելել է Ռուսաստան արտահանել երկակի նշանակության և անվտանգության ու պաշտպանության ոլորտների ապրանքները, ինչպես նաև գործառնություններ, որոնք կապված են Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների հետ։

17:59

Լեհաստանի սահմանային Պերեմիշլ քաղաքում ականատեսները փաստում են հարյուրավոր տղամարդկանց մասին, որոնք սպասում են Ուկրաինա մեկնող գնացքներին։ Այդ մասին հայտնում է Depo-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

17:03

«Эхо Москвы»-ն հայտնել է, որ կջնջի բոլոր օգտահաշիվները և կանջատի կայքը։

16:48

ՌԴ դաշնային խորհուրդը հավանություն է տվել ռուսական զինված ուժերի և նրանց գործողությունների վերաբերյալ «ֆեյքերի տարածման համար» պատասխանատվության ենթարկման օրենքին։

16:39

Կրեմլը չի ցանկանում Պուտին-Զելենսկի ուղիղ բանակցություններ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի աջակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ երկու երկրների նախագահների ուղիղ բանակցությունների վերաբերյալ։ Ըստ նրա՝ Կրեմլը չի ցանկանում ուղիղ բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։

Պեսկովը գոհունակություն է հայտնել բանակցությունների գործող ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակներում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները հանդիպում են Բելառուսում։

Սակայն, նա ընդգծել է, որ դեռևս խոսք չի գնում կոնկրետ փաստաթղթերի ստորագրման շուրջ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուսական այն զինծառայողների ցանկը, որոնք, ըստ նրա, գերեվարվել են ուկրաինացիների կողմից։

Ցուցակում մի քանի տասնյակ ազգանուն է, ինչպես նաև ենթադրյալլ գերիների ծննդյան թվականները։

Գերաշենկոն զինծառայողների մայրերին առաջարկել է նրանց հետևից գալ Կիև և խոստացել, որ այդ պարագայում նրանց կհանձնեն իրենց որդիներին։ «Մենք ուկրաինացիներս չենք պատերազմում մայրերի և նրանց գերեվարված որդիների դեմ»,- հայտարարել է նա։

16:06

Դմիտրի Պեսկովի ամենօրյա ճեպազրույցը.

  • Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի ապանացիֆիկացման պահանջից,
  • Բանակցությունների ժամանակ փաստաթղթերի ստորագրման մասին խոսք դեռևս չի գնում։ Սակայն հնարավորություն է եղել Կիևին հասցնելու խնդիրների լուծման ռուսական տեսլականը։ Հետագա հեռանկարները կախված կլինեն ուկրաինական կողմի արձագանքից։
  • Մոսկվան կարծում է, որ բանակցությունները պետք է լուռ վարվեն, առանց բարձրաձայնելու։
  • Եթե անհատական պատժամիջոցների նպատակը հասցեատերերին նախագահին աջակցելուց հրաժարվելն է, ապա հաջողության հասնելու շանս նրանք չունեն։
  • Պուտին-Բայդեն հեռախոսազրույց դեռևս չի նախատեսվում։
  • Սենատոր Գրեհեմը խելքը թրցրել է, դա ռուսատյացության դրսևորում է։

15:41

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ այս պատերազմի ընթացքում ցույց է տվել անօդաչուից հարված

Ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես պնդվում է, երևում է Դոնեցկի մարզի տարածքում «Иноходец» հարվածային անօդաչուից Ուկրաինայի զինված ուժերի «Այդար» գումարտակի հրամանատարական կետի ոչնչացումը։

Այս պահի դրությամբ այս հայտարարության անկախ հաստատում չկա։

Սա այս պատերազմի ընթացքում ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակված առաջին տեսանյութն է, որտեղ ռուսական զինուժը կիրառել է անօդաչու։ Ուկրաինական գլխավոր շտաբն արդեն իսկ հրապարակել է Bayraktar TB2-ից ռուսական տեխնիկայի ոչնչացման կադրեր։

 

15:29

Խերսոնի մարզպետը հայտարարել է, որ Խերսոնում պատրաստվում է ռուսական բանակին աջակցության բեմադրված ակցիա

Ղրիմից մոտ 60-80 մարդու արդեն տեղավորել են «Ֆրեգատ» հյուրանոցում։ Նրանք տեղացիների անունի տակ դուրս կգան կենտրոնական հրապարակ՝ սադրիչ ցույցի՝ ձեռքներին պահած ռուսական դրոշն ու «շնորհակալություն կհայտնեն ռուսական ազատագրիչներին»։

Լագուտան հայտարարել է, որ ակցիայի նպատակն է անհրաժեշտ պատկեր ստանալ ռուսական լրատվամիջոցների համար։ Նա ընդգծել է, որ նման ակցիաները չեն արտահայտում Խերսոնի բնակիչների իրական տրամադրությունները։

Խերսոնը դարձել է ուկրաինական առաջին մարզկենտրոնը, որը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայում պատերազմական գործողություններից հետո։

15:24

Վլադիմիր Պուտինը՝ հարևանների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին

«Մենք որևէ չար մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ։ Ես նրանց խորհուրդ կտայի ևս չսրել իրավիճակը, որևէ սահմանափակումներ չմտցնել, մենք բոլոր պարտականություններն իրագործում ենք և հետագայում էլ կիրագործենք։ Որևէ անհրաժեշտություն չենք տեսնում իրավիճակի սրման կամ մեր հարաբերությունների վատացման համար»։

15:17

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական. «Մարտեր են ընթանում Կիևի մոտ, Խարկովն ու Չեռնիգովը կրակի տակ են»

Ուկրաինայում իրավիճակը մնում է վերահսկողության տակ, սակայն ռուսական զորքերը համալրել են ռեզերվները և թիկունքային ապահովումը ու հարձակում սկսել առանձին ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նրա խոսքով՝ ամենամեծ հաջողության ռուսական ուժերը կարողացել են հասնել Էներգոդարում՝ վերահսկողություն հաստատելով Զապորոժյեի ԱԷԿ-ի նկատմամբ, բայց Նիկոլաևի ուղղությամբ շարժվելու բոլոր փորձերը հետ են մղվել։

Նրա խոսքով՝ Կիևի հյուսիս-արևմուտքում ընթանում են մարտեր ավիացիայի և հրետանու կիրառմամբ, իսկ ուկրաինական զորքերը կանգնեցնում են հակառակորդին։

Նա նաև պատմել է Խարկովին, Ախտիրկային և Չեռնիգովին հասցրած ծանր հարվածների մասին։

Քաղաքական գործչի պնդմամբ՝ Մարիուպոլը մասամբ է շրջափակված։ Նա հավելել է, որ Օդեսային այս պահին վտանգ չի սպառնում։

15:02

Telegram-ը սկսել է եվրոպական երկրներում արգելափակել RT հոլդինգի ալիքները

Փորձելով մտնել հեռուստաընկերության տելեգրամյան ալիքներ՝ երևում է հաղորդագրություն, որ հրապարակումները «չեն կարող ցուցադրվել, քանի որ խախտում են տեղական օրենքները»։

Համանման հաղորդագրություն է երևում նաև Sputnik-ի ալիքներում։

Ավելի վաղ, Եվրամիությունն արգելել էր ռուսական Sputnik և RT լրատվամիջոցների հեռարձակումը եվրոպական երկրներում, ինչը ներառված էր հակառուսական պատժամիջոցների մեջ։

14:46

S7 ավիաընկերությունից զատ, միջազգային բոլոր չվերթերը դադարեցնում է նաև ռուսական Smartavia ընկերությունը։

14:12

Աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևը իր ինստագրամյան էջի նկարագրության դաշտից հեռացրել է Ռուսաստանի դրոշը։

14:01

Ռոսկոմնադզորը պաշտոնապես հաստատել է Meduza-ի, Ամերիկայի ձայնի, BBC-ի, Deutsche Welle-ի և Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի արգելափակումը։

13:56

Ռուսաստանի առաջին ալիքը Գոստոմելի օդանավակայանից տեսանյութ է հրապարակել, որտեղ գտնվում էր աշխարհի ամենամեծ օդանավը՝ Ан-225-ը։ 

Ռեպորտաժում ռուսաստանցի լրագրողը պնդում է, որ «օդանավն այրվել է, երբ կրակ են արձակել ուկրաինացի հրետանավորները»։

13:47

Էներգոդարում, որտեղ տեղակայված է Զապորոժյեի ԱԷԿ-ը, պայթյուն է տեղի ունեցել։

13:39

Ռեժիսոր Ռոբերտ Բ. Ուայդի։ 

«Ես երազում եմ, որ այս խոսքերը (Directed by Robert B. Weide) հայտնվեն Ուկրաինայի երկնքում այն ժամանակ, երբ Պուտինի բանակը նվաստացած հետ կնահանջի»։

 

13:27

S7-ը հայտարարել է մարտի 5-ից միջազգային բոլոր թռիչքների չեղարկման մասին։

13:13

Panasonic-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ ֆինանսական գործառնությունները։

13:09

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը պնդում է, որ Ռուսաստանը բանակցություններում «կրճատում է Ուկրաինայի համար պահանջները»։

«Նրանք արդեն դադարել են խոսել ապանացիֆիկացման մասին, հիմա գլխավորն Ուկրաինայում հարձակողական տեսակի առանձին զենքերի չտեղակայումն է»,- ասել է Արեստովիչը։

12:56

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է սեփական վարկածը Զապորոժյեի ատոմակայանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

  • «Կիևի ռեժիմի կողմից ձեռնարկվել է հրեշավոր սադրանքի իրականացման փորձ»,
  • Ուկրաինական դիվերսիոն խումբը հարձակվել է Ռոսգվարդիայի պարեկի վրա,
  • Լքելով հարձակման վայրը՝ դիվերսանտները այրել են շենքը,
  • Զապորոժյեի ԱԷԿ-ը ռուսական զորքերի կողմից վերահսկվում է փետրվարի 28-ից։ Ռադիացիոն ֆոնը գտնվում է նորմայի սահմանում, կայանն աշխատում է սովորական ռեժիմով։

12:42

The Village պարբերականը հայտնել է մոսկովյան գրասենյակի փակման և Վարշավայից աշխատանքների շարունակման մասին

Ռոսկոմնադզորը Ռուսաստանում լրատվամիջոցի կայքն արգելափակել էր մի քանի օր առաջ։

«Աշխատանքը շարունակելու համար և մեր աշխատակիցների անվտանգության համար, The Village-ը սկսում է կիրառել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այն արտահայտությունը, որը մեզնից պահանջում են վերևներից, ինչ էլ, որ այն լինի։ Ոչ թե պատերազմ, այլ՝ «հատուկ գործողություն»։ Բայց վարդից վարդի հոտ է գալիս, ինչ ուզում ես նրան անվանիր»։

12:23

Znak.com-ը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին։

«Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը մեծ թվաքանակով սահմանափակումների պատճառով, որոնք վերջին ժամանակներում հայտնվել են Ռուսաստանում ԶԼՄ-ների աշխատանքի համար»,- նշվում է պարբերականի հաղորդագրության մեջ։

Ռոսկոմնադզորը դեռևս չի հայտարարել պարբերականին իր պահանջների մասին։

12:16

S7 դադարեցնում է թռիչքները դեպի Թաիլանդ։ Առաջիկայում ավիաընկերությունը կսկսի տարհանել Պհուկետում գտնվող իր քաղաքացիներին։

«Аэрофлот»-ը դեռևս շարունակում է կանոնավոր չվերթերը։

12:02

Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է պաշտոնապես դատապարտել սենատոր Լինդսի Գրեհեմի արտահայտությունը Վլադիմիր Պուտինի սպանության վերաբերյալ։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Գրեհեմի խոսքերը բնորոշել է որպես «ահաբեկչության կոչ»։

«Անկարելի է հավատալ, որ մի երկրի սենատոր, որն իր բարոյական արժեքները համայն մարդության համար քարոզում է որպես «ուղեցույց աստղ», կարող է իրեն թույլ տալ ահաբեկչության կոչի որպես միջազգային հարթակում Վաշինգտոնի նպատակներին հասնելու միջոց։ Սարսափելի է դառնում Միացյալ Նահանգների ճակատագիրը, որի ղեկին գտնվում են այդքան անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ։ Պահանջում ենք պաշտոնական բացատրություններ և վճռականորեն դատապարտում այդ ամերիկացու հանցավոր արտահայտությունները»։

Ավելի վաղ, սենատոր Լինդսսի Գրեհեմը իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ պատերազմի դադարեցման միակ միջոցն այն է, որ «Ռուսաստանում ինչ-որ մեկը շարքից հանի այդ տղային»։

 

11:54

Porsche ընկերությունը դադարեցրել է դեպի Ռուսաստան ավտոմեքենաների առաքումը։

11:45

Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը առաջարկել է Ռուսաստանում օտարերկրյա բիզնեսի գործողությունների երեք տարբերակ.

  • Ընկերությունը շարունակում է Ռուսաստանում իր ամբողջական աշխատանքը։ Ամբողջական ծավալով իրականացվում է հումքի և նյութերի մատակարարում, որոնք անհրաժեշտ են արտադրական գործընթացի համար։ Իրականացվում են նաև աշխատակիցների առաջ ունեցած պարտավորությունները։
  • Օտարերկրյա բաժնետերերը իրենց բաժնեմասը հանձնում են ռուսական գործընկերների կառավարմանը և արդյունքում կարող են վերադառնալ մեր շուկա։ Ռուսական ձեռնարկատերերը դրան պատրաստ են։
  • Ընկերությունը վերջնականապես դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում, փակում արտադրությունը և հեռացնում աշխատակիցներին։ ՌԴ իշխանությունները դա կհամարեն մտածված սնանկություն։ Այս տարբերակում կառավարությունը կմիջամտի արագացված սնանկության միջոցով։

11:31

Խերսոնի մարզում ավելի քան 1000 մարդ հերթ է կանգնել մթերքի համար

Խերսոնի մարզի Գոլայա Պրիստան քաղաքի խանութներից մեկ են ժամանել ուկրաինական ATБ մթերային խանութի երկու ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում է Новая газета-ի աղբյուրը։ Մարդիկ մինչև խանութի բացվելը հերթեր են կանգնել։

 

11:27

ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է ՌԴ զինված ուժերի մասին «ֆեյքերի տարածման համար» մինչև 15 տարի ազատազրկման վերաբերյալ օրենսդրական նախագիծը։

Պետդումայի խոսնակ Վյասելավ Վոլոդինը հայտնել է, որ փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել արդեն վաղը։

11:25

BBC-ն մի տեղ է հավաքել Զապորոժյեի ԱԷԿ-ի մոտ տեղի ունեցող իրադարձությունների կադրերը։

 

11:22

Airbnb-ն հեռանում է Ռուսաստանից և Բելառուսից

Ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Չեսքին դա բացատրում է նրանով, որ այդ երկու երկրների նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները անհնարին են դարձնում ֆինանսական գործառնությունների իրականացումն ու այդ երկրների տարածքում ծառայությունների մատուցման նկատմամբ վերահսկողությունը։

11:17

Զապորոժյեի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Այդ մասին հայտնում է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական վերահսկողական ծառայությունը։

Ատոմակայանի էներգաբլոկների վիճակը.

  • 1-ին էներգաբլոկ. պլանային-նախազգուշական վերանորոգում,
  • 2,3 էներգաբլոկներ. անջատվել է ցանցից, իրականացվում է միջուկային սարքավորումների հովացում,
  • 4-րդ էներգաբլոկ. գործում է, էլեկտարական հզորությունը 690 մեգավատտ,
  • 5,6 էներգաբլոկներ. իրականացվում է միջուկային սարքավորումների հովացում։

Ռադիացիոն ֆոնի գերազանցում չի արձանագրվել։ Էլեկտրակայանում առաջացած հրդեհը մարվել է։

11:14

Շինարարության և մեքենաշինության ծրագրային ապահովման խոշորագույն ընկերությունը՝ Autodesk-ը, Ուկրաինայում առկա գործողությունների պատճառով, որոշել է դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում։

 

11:11

The Times: Զելենսկու վրա մեկ շաբաթվա ընթացքում փորձել են հարձակվել երեք անգամ

Պարբերականի տվյալներով՝ դրանք բոլորը ձախողվել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների պատճառով, որոնք դեմ են հանդես գալիս Ուկրաինայում պատերազմին։ The Times-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահին սպանելու համար ուղարկվել են երկու խմբավորումներ՝ «Վագներ»-ի վարձկանները և չեչենական հատուկ ջոկատը։  Զելենսկուն սպանելու իրենց փորձի ժամանակ վագներականները կորուստներ են կրել։ Պարբերականի աղբյուրը, որը մոտ է կանգնած այդ խմբավորմանը «անհավատալի» է անվանել գործողության վերաբերյալ նախագահի անվտանգության ծառայության իրազեկության մակարդակը։

11:09

Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի հրդեհից հետո նույնանուն մարզում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։

11:08

Չեխիայում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը։

Պատճառն այդ երկիր ուկրաինացիների մեծ հոսքն է։

Արտակարգ դրության ռեժիմը մտցվել է 30 օրով։ Չեխիա օրական ժամանում է մոտ 5000 ուկրաինացի։ Չեխիայի իշխանությունների պնդմամբ՝ ռեժիմը «տեխնիկական» է և որևէ կերպ չի ազդի երկրի բնակչության մեծամասնության վրա։

11:06

Տոմսկի ТВ-2 անկախ գործակալությունը ևս դադարեցրել է իր աշխատանքը։

Գործակալության կայքն արգելափակվել էր Ուկրաինայում առկա իրավիճակի պատճառով։

Գլխավոր խմբագիր Վիկտոր Մուչնիկը արգելափակման մասին։

«Երեկոյան եկավ երկրորդ զգուշացումը (Ռոսկոմնադզորից), գիշերն անջատեցին։ Խոստովանում եմ, որ երեկոյան արդեն որոշել էի, որ կհավաքեմ գործընկերներիս և կհայտարարեմ աշխատանքի դադարեցման մասին, որովհետև աշխատել այնպես, ինչպես մենք ճիշտ ենք համարում, անհնարին է, իսկ աշխատել այնպես, ինչպես ճիշտ են համարում ՌԴ իշխանությունները, մենք չենք անի։ ՌԴ պետությունը հեշտացրեց ընտրությունը։ Բոլորին հաջողություն»։

11:03

Զապորոժյեի ԱԷԿ-ի ուսումնամարզական մասնաշենքում հրդեհի արդյունքում որևէ մեկը չի տուժել։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ հրդեհը մարվել է Կիևի ժամանակով առավոտյան 06:20 (Երևանի ժամանակով՝ 08:20)։ Ավելի վաղ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օրլովը հայտնել էր ատոմակայանի տարածքի ուղղությամբ գիշերային մարտերի արդյունքում մի քանի վիրավորների մասին։

11:00

  • Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի ուղղությամբ հարվածների հետևանքով հրդեհ է առաջացել։ Անջատվել է ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը։ Էլեկտրակայանի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի հարակից տարածքում դեռևս ընթանում են մարտական գործողություններ, և ռեակտորները վտանգի տակ են։ Զելենսկին հանդես է եկել հանրային ուղերձով, որտեղ Ռուսաստանին կոչ է արել անմիջապես դադարեցնել էներգաբլոկների ուղղությամբ կրակը։ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է գումարել ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ՝ ատոմակայանի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
  • Մասամբ կամ ամբողջությամբ Ռուսաստանում դադարել են աշխատել Deutsche Welle պարբերականը, Meduza-ն, BBC-ն, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանը։ Ռոսկոմնադզորը Meduza-ի արգելափակումը բացատրել է որպես «զանգվածային անկարգությունների, ծայրահեղականության և անօրինական զանգվածային գործողություններին մասնակցելու կոչերի հրապարակում»։ Օգտատերերը նաև նկատել են հապաղում Facebook-ի, Twitter-ի, App Store-ի ու Google Play-ի աշխատանքներում։
  • Հաագայում միջազգային դատարանի քննիչները ժամանել են Ուկրաինա՝ տեղում հետաքննություն իրականացնելու համար։ ICC-ի գլխավոր դատախազ Կարիմ Խանը, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ցանկացած կողմ, որն ուղղակիորեն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին, հանցագործություն է գործում», որն ընկած է ICC-ի իրավասության տակ։
  • Google ընկերությունը Ռուսաստանում դադարեցրել է բովանդակության գովազդի վաճառքը, այդ թվում՝ YouTube-ում, ինչը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակով։
  • ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական 42 ընկերության նկատմամբ «ամբողջական արգելափակող» պատժամիջոցների ներդրման մասին, որոնք հիմնականում զբաղվում են ավիացիոն և մարտական տեխնիկայի արտադրությամբ։

Թեմայի այլ նորություններ