Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 28 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    13%
    6 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    26%
    30 կմ/ժ
  • Լոռի 15°C
    78%
    1 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    70%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    21%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    61%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    13%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    70%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    13%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    60%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.17105
  • Դոլար = 387.815

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 28 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 28 (թարմացվող առցանց լուսաբանում)

12։59

Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Reuters-ի աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանին «Մեծ քսանյակ»-ի խմբից ամբողջությամբ դուրս թողնելու ցանկացած փորձի դեպքում կազմակերպության մյուս անդամները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, վետո կդնեն։ Ներկա պահին կազմակերպությունում նախագահում է Ինդոնեզիան․ երկրի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ՌԴ անդամակցությունը կասեցնելու կոչերը։

12։58

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ ազատագրել է 102 բնակավայր, այդ թվում՝ Սլադկոյեն, Հերվեստը և Զոլոտայա Նիվան։ «Մարտեր են ընթանում Մարիուպոլի, Մարինկայի, Վերխնետորեցկոյեի, Նովոմիխայլովկայի և Նովոբախմուտովկայի համար»,- նշվում է շտաբի տելեգրամյան ալիքում։

12:41

Ռուսաստանը դուրս է գալիս Դատախազների միջազգային ասոցիացիայից։

12:38

ՌԴ Պետդուման մեկ նիստում երեք ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակ տալու օրենսդրական նախագծին։

12:30

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը մասնակցում է Ռուսաստանի հետ բանակցություններին, թվիթերյան գրառում է արել, որտեղ կոչ է արել մեծացնել սպառազինությունների մատակարարումներն ու պատժամիջոցները։

«Հարգելի' գործընկերներ։ Չե՞ք ուզում ձեր երազներում տեսնել ուկրաինական սպանված երեխաների մահացած աչքերը և զգալ Մարիուպոլի խանձվածքի հոտը։ Միայն չորս քայլ. ժամանակակից ՀՕՊ, եթե չեք կարող փակել օդը, թևավոր հրթիռներ/ ծանր ռեակտիվ համակարգերի համար սպառազինություն, կոշտ նավթային էմբարգո, ՌԴ նավերի համար նավահանգիստների ամբողջական փակում»,- գրել է նա։

12։13

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ճեպազրույցի ընթացքում Պեսկովի հայտարարությունները «վտանգավոր» է անվանել։ «Միջուկային պատասխանատու պետությունն այդպես չպետք է գործի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք դեռ այնպիսի բան չեն տեսնում, որը կստիպի իրենց փոխել զսպումների ռազմավարական դիրքորոշումը։ |bbc.com|

11։59

Ռուս զինվորականները ոչնչացրել են Չեռնոբիլում 6 միլիոն եվրո արժողությամբ նոր լաբորատորիան։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Օտարված գոտու կառավարման պետական ​​գործակալությունը (Державне агентство України з управління зоною відчуження)։ Լաբորատորիան, ինչպես նշվում է վարչությունում, եզակի համալիր էր՝ վերլուծական հզոր հնարավորություններով, որը կարող էր ծառայություններ մատուցել ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում։

11:54

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ

  • Ուկրաինայի հյուսիսային հատվածի մարտական գործողությունների գոտում իրավիճակը գրեթե չի փոփոխվել։ Հավանական է, որ հնարավոր հարձակողական գործողության անցկացումից առաջ իրականացվում է վերախմբավորում։
  • Ռուսական զորքերը փորձում են արևելքից շրջափակել ուկրաինական զորքերին՝ հյուսիսից շարժվելով Խարկովի կողմից, իսկ հարավից՝ Մարիուպոլի։
  • Ռուսական զորքերը նախկինի պես փորձում են շրջանցել Նիկոլաևը՝ ձգտելով շարժվել դեպի Օդեսա։

11:48

Գիշերը հարվածներ են եղե նաև Սումիի մարզի տարածքում։ Մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին տելեգրամյան իր ալիքում հրապարակել է հրդեհի տեսանյութը, որն սկսվել է Տրոստյանեց քաղաքում։ Ժիվիցկու խոսքով՝ ռուսաստանցի զինծառայողները խանգարում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանգցնելու հրդեհը։

11:42

Կիևի քաղաքային վարչակազմը հայտնել է, որ մարտի 23-ի գիշերն ու վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքին կրկին հարվածել են։ Շենքեր են վնասվել Սվյատոշինի և Շևչենկովի շրջաններում։

Գիշերային հարվածների հետևանքով հրդեհներ են առաջացել առևտրի կենտրոնում և բնակելի երկու շենքերում։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան։ Շևչենկովի շրջանին առավոտյան հարվածների պատճառով այրվել են մի քանի մասնավոր կառույցներ և բազմահարկ շենքեր, տուժել է չորս մարդ։

11:39

ՌԴ Պետդումայում կրկին ստեղծվել է Ռուսաստանի ներքին գործերում օտարերկրյա պետությունների միջամտությա փաստերի հետաքննման հանձնաժողով։ Ինչպես նախորդ գումարման խորհրդարանում, այնպես էլ հիմա կգլխավորի Կոռուպցիայի դեմ հակազդման և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը։ 

Այստեղ էլ կարելի է ծանոթանալ հանձնաժողովի մյուս անդամներին։

11։39

Իլոն Մասկի «SpaceX» ընկերությունը արդեն հազարավոր Starlink արբանյակային ինտերնետային տերմինալներ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին CNBC-ն ասել է ընկերության նախագահ Գվին Շոթվելը։

11:35

Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորներին արգելվել է լքել Ռուսաստանը՝ առանց խմբակցության ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի համաձայնության։ 

11:34

Էլեկտրոնիկայի ճապոնական «Sharp Group» ընկերությունը ներկայումս դադարեցնում է բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան, ըստ պաշտոնական հաղոդրագրության, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով: 

11:30

  • Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 121 երեխա, վիրավորվել՝ 167-ը։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Եվրոպա։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կհանդիպի G7-ի և Եվրամիության առաջնորդներին։ Այցի գլխավոր թեման Ուկրաինայում ռազմական գործողություններն են։
  • Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը հայտարարել է Ռուսաստանում իր աշխատանքների սահմանափակման մասին։
  • Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի դեմ։ WSJ-ի տվյալներով՝ պատժամիջոցների տակ կհայտնվեն Պետդումայի պատգամավորները։
  • Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
  • Siemens ընկերությունը դադարեցրել էր Ռուսական երկաթուղու հետ պայմանագիրը՝ նոր «Սապսաններ»-ի մատակարարման մասով։

11:18

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ՌԴ-ն դեռևս չի հասել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից որևէ մեկին։ Հարցին, թե ինչ պայմաններում Պուտինը կօգտագործի ՌԴ միջուկային հնարավորությունները, Պեսկովը պատասխանել է. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ Նա նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողությունն» ընթանում է՝ համաձայն նախապես հաստատված պլանների և նպատակների։

11։14

Ռուսաստանի ՊՆ-ն գիշերը հայտնել է, որ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջ են շարժվել ևս 4 կիլոմետր և մոտեցել Նովոմիխայլովկա բնակավայրին։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Վերխնետորեցկոե բնակավայրը։

10։41

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական կողմն իրականացնում է Մարիուպոլի շրջանային պաշտպանություն։ ԳՇ պնդմամբ՝ Բելառուսի տարածքում «ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները և Բելառուսի կառավարության՝ ՌԴ-ին աջակցությամբ անհանգստացողները» մասամբ խափանել են Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային կապը։ «Միևնույն ժամանակ, համաձայն առկա տեղեկությունների, ռուսական և բելառուսական զինտեխնիկան ակտիվորեն տեղափոխվում է Բելառուսի տարածքով՝ հետագայում կուտակվելով Ուկրաինայի սահմանի երկայնքով»,- հայտարարել է ԳՇ-ն՝ նշելով, որ այս տեղեկությունը ճշտելու կարիք կա։

10։05

Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին։ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չկան։ Իհարկե, կան ԱՄՆ զորքեր, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ տարածքը՝ ապահվելով, որ ռուսական ագրեսիան զսպող մեր դաշնակիցները վստահ լինեն։ [ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան]

09։43

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։ 

Թեմայի այլ նորություններ