Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 19 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    85%
    12 կմ/ժ
  • Արարատ 12°C
    57%
    17 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 19 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 19 (թարմացվող առցանց լուսաբանում)

16:49

Կրեմլը ՌԴ հատուկ ռազմական գործողության ավարտի ժամկետը չի նշել․ «Ոչ, չի հայտարարվում»,-ասել է ՌԴ նախագահի  նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդյոք կա ռազմական գործողության ավարտի ամսաթիվ։ |tass.ru|

16:28

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ՝ «Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հետագա քայլերի վերաբերյալ»․ «Ճնշումը պետք է մեծանա, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնում իր անիմաստ ագրեսիան և պատերազմական հանցագործությունները: Շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային Ուկրաինային ուղղված աջակցությունն ուժեղացնելու համար»,- թվիթերյան էջում գրել Կուլեբան։

15:57

Firefox-ը Yandex-ը հեռացրել է բրաուզերի նավարկման վահանակից` Google-ը լռելայն դարձնելով հիմնական որոնման համակարգ։

 

15:52

ԴԺՀ ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Դոնեցկում «Точка-У»-ի հրթիռի բեկորի ընկնելու արդյունքում զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը՝ 28-ի։

15:39

Ուկրաինացի ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի Լոնդոնում գտնվող առանձնատուն և կախել ռուսական իշխանություններին քննադատող պաստառներ (նաև ցենզուրայից դուրս)։

15:19

Վլադիմիր Պուտինն ստորագրել է ՌԴ ավիաընկերությունների լիզինգում գտնվող օտարերկրյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքների գրանցման հնարավորության վերաբերյալ օրենքը։

15:00

Ռուսաստանն ու Կատարը կշարունակեն շփումները Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, Մոսկվան գնահատում է Դոհայի ցանկությունը՝ նպաստելու իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |tass.ru|

14:38

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսի ընթացքում ապատեղեկատվություն է անվանել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, համաձայն որոնց` Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության համար: |reuters.com|

14:34

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը ծանր է անվանել, որի շրջանակներում կողմերը շփվել են տեսակապով։

«Կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Հաղորդակցությունը վարվում է, սակայն ծանր է։ Անհամաձայնությունների պատճառը խիստ տարբեր քաղաքական համակարգերն են։ Ուկրաինան հանրության ներսում ազատ երկխոսությունն ու պարտադիր փոխհամաձայնությունն է։ Ռուսաստանը սեփական հանրության վերջնագրերով ճնշումն է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը մեկնարկել է շուրջ երկու ժամ առաջ։ Բանակցություններն ընթանում են տեսակապի միջոցով։

 

14:25

Լեհ-ուկրաինական սահմանը հատել է 1 միլիոն 758 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմը։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Լեհաստանն իր տարածք է թողել ավելի քան 82 հազար ուկրաինացիների։

 

14:19

«Теремок»-ի հիմնադիրը, որն արագ սննդի ռուսական առաջատար ընկերություն է և շատերը պնդում են, որ այս ցանցը կարող է փոխարինել հեռացող արևմտյան ռեստորաններին, հայտարարել է, որ ոչ 3 ամսում, ոչ 3 տարում, անհնարին է ստեղծել իրական այլընտրանք հեռացող արագ սնդդի համար, ոչ գնով և ոչ էլ որակով։

 

14:05

Դոնեցկի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ճշտված տվյալներով Դոնեցկում զոհվել է 16 մարդ։

Ավելի վաղ, ԴԺՀ իշխանությունները հայտնել էին 20 զոհի և 18 վիրավորի մասին, որոնք տուժել էին «Точка-У»-ի քաղաքի վրա խոցված հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով։

13:48

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իր թվիթերյան էջում գրել է, որ այսօր տեղի կունենա ռուսական պատվիրակության հետ բանակցությունների 4-րդ փուլը․ «Խաղաղության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին․․․ծանր քննարկում։ Թեև Ռուսաստանը գիտակցում է իր ագրեսիվ գործողությունների անհեթեթությունը, այնուամենայնիվ, մոլորություն ունի, որ 19-օրյա բռնությունը՝ Ուկրաինայի խաղաղ քաղաքների դեմ, ճիշտ ռազմավարություն է.»։

13։46

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  այսօր հայտնել է, որ Կատարի ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիին մանրամասն կտեղեկացնի Ուկրաինայի իրավիճակի շուրջ կուտակված խնդիրների լուծման համար Մոսկվայի գործադրած ջանքերի մասին։ «Այժմ միջազգային օրակարգի առանցքում ուկրաինական թեման է: Ես ուրախ կլինեմ ձեզ մանրամասն պատմել այն ջանքերի մասին, որոնք այժմ ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը՝ լուծելու այդ երկրում տարիներ շարունակ ծագած և կուտակված բոլոր խնդիրները»,- ասել է նա Քաթարի գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկին։ |tass.ru|

13:43

Լուսանկարներ Դոնեցկից։

 

13:42

Կիևի երկնքում աշխատել է ՀՕՊ-ը։ Խոցվել է թևավոր հրթիռ։

13:39

Պուշիլին. Դոնեցկում հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով զոհերի թվում երեխաներ կան։

13:33

Չինաստանը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած լուրերը Ռուսաստանի ռազմական օգնության դիմումի վերաբերյալ

«Ամերիկյան կողմի տարածած համապատասխան հաղորդագրությունները կեղծ տեղեկություններ են»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ, Reuters գործակալությունը, հղում անելով Վաշինգտոնում չինական դեսպանության ներկայացուցչին, հայտնել էր, որ նա ևս «ոչինչ չի լսել» ռազմական օգնության վերաբերյալ Ռուսաստանի դիմումի մասին։

13։29

Ուկրաինական կողմից «Точка-У» հրթիռի կիրառման հետևանքով քսան մարդ զոհվել է, 9-ը վիրավորվել է։ [ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլին] |tass.ru|

13:28

Հակասական տվյալներ են ստացվում Դոնեցկից։

TACC գործակալությունը, հղում անելով իր թղթակցին, հայտնում է, որ Դոնեցկում «Точка-У»-ի հրթիռի բեկորի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել՝ 10-ը։

РИА Новости-ն էլ, հղում անելով ԴԺՀ շտաբին, հայտնում է, որ զոհվել է 20 մարդ, ևս 9-ը՝ վիրավորվել։

13:24

Ավերվել է Էներգոդարը Զապորոժյեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը։

Այդպիսով, այլևս չկա ուղիղ կապ Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։

13:21

Ճապոնական Bridgestone կոնցեռնը, մինչ հետագա ծանուցումը, դադարեցնում է Ուլյանովսկում ավտոանվադողերի արտադրությունը, Ռուսաստան առաքումներն ու ապագա ներդրումները։

13:13

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

 

13:03

Telegram-ի ռուսական հատվածի ալիքները գրում են, որ Դոնեցկի կենտրոնում հրթիռի բեկոր է ընկել։ Կան տուժածներ։

Ենթադրաբար, դա «Точка-У»-ի խոցված հրթիռի բեկորն է, որն արձակվել էր Ուկրաինայի զինուժի կողմից։

12:47

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը կսկսվի «մի քանի րոպեից»։ Հիշեցնենք, որ դրանք տեղի են ունենում առցանց ձևաչափով։

12։39

Երեկ Ուկրաինայի իշխանությունները համակարգել են 14 մարդասիրական միջանցքներ։ Դրանցից ինը աշխատել են։ Մեր շարասյունը հրետակոծության պատճառով չի կարողացել անցնել Մարիուպոլ և Լուգանսկի շրջան։ Այսօր նույնպես տահանում կլինի։ [Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկ] |unian.net|

12:32

P&G-ն Ռուսաստանում թանկացնում է իր տնտեսական ապրանքների գները։

Այսպես, մարտի 15-ից լվացքի միջոցները կթանկանան 30 %-ի սահմաններում, մաքրող միջոցները՝ 26 %-ով, երեխաների հիգիենայի միջոցները՝ 47 %-ով, իսկ կանանց հիգիենայի պարագաները` 33 %-ով։

Խոսքը գնում է Ariel, Tide, Lenor, Fairy, Always, Gillette, Pantene, Blend-a-med և այլ ապրանքատեսակների մասին։

12:27

Սումիի մարզի Ախտիրկա բնակավայրի քաղաքապետ Պավել Կուզմենկոն հայտնել է գիշերային հարվածների պատճառով առնվազն 3 խաղաղ բնակչի զոհվելու մասին։

 

12:20

Ուկրաինայում առանց լույսի է մնացել 1003 բնակավայր։ Վթարային էլեկտրասնուցումն ապահովում են 12 գեներատորներ, որոնցից 5-ը գործում են հիվանդանոցների համար։

12։18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանին առաջարկել է համագործակցության լրացուցիչ ուղիներ նախանշել՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և պատժամիջոցները։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Բելառուսում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։ |belta.by|

12:14

«McDonalds'»-ը հայտարարել է մարտի 14-ից Ռուսաստանում իր 850 ռեստորանների փակման մասին։ Դրանցից մի քանիսը կգործեն ևս երկու-երեք օր։ Baza-ն տեսանյութ է հրապարակել ռեստորաններից մեկի վերջին հերթափոխից։

12:07

Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ շարունակական աջակցություն առաջարկելու Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը ու դատապարտելու Ռուսաստանի Դաշնության շարունակական հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության մահերի աճի։ Բլինքենը և Կուլեբան քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու Պուտինի նախաձեռնած պատերազմը: [ԱՄՆ պետքարտուղարություն]

12:04

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է առավոտյան ճեպազրույցը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերը «հատուկ գործողության» ընթացքում շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3920 օբյեկտ։
  • ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական չորս անօդաչու, այդ թվում՝ մեկ Bayraktar TB-2:
  • ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ 187 օբյեկտ։
  • Ուկրաինայում «հատուկ գործողության ժամանակ» ռուսական զորքերի առաջխաղացումը մեկ օրվա ընթացքում կազմել է 11 կիլոմետր։

12:02

ՌԴ ԱԳՆ-ն РИА Новости-ին հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ-ից ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխման գաղափարին, ինչը «կազմակերպության աշխատանքը կդարձնի առավել քիչ քաղաքականացված»։

 

11:56

 
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել ռուսական կողմի կորուստների վերաբերյալ։

11:53

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ զոհվել է 90 երեխա, ավելի քան 100-ն էլ վիրավորվել է։

11:50

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ռուսական դատախազությունը սպառնում է ձերբակալել արևմտյան ընկերությունների ակտիվներն ու աշխատակիցներին, որոնք որոշել են դադարեցնել իրենց բիզնեսը։

Հեռախոսով, նամակներով, ինչպես նաև դատախազություն աշխատակիցների այցերի ժամանակ սպառնալիքները ստացել են սննդի, հագուստի և ծրագրային ապահովման արտասահմանյան արտադրողները, ինչպես նաև ռեստորանային ցանցերի սեփականատերերը։ Դրանց թվում են Coca-Cola-ն, McDonaldʼs-ը, Procter & Gamble-ը, IBM-ը և Yum Brands-ը (KFC-ի սեփականատեր).

11:47

Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն հայտարարել է, որ քաղաքի ուղղությամբ գիշերային հարվածների արդյունքում զոհվել է 2 մարդ։

11:47

Նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ  ռազմաօդային ուժերը խոցել են չորս ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ Օկուպացիոն ուժերը հարձակողական գործողություններ իրականացնելիս ոչ մի ուղղությամբ էական հաջողությունների չեն հասել։ Հակառակորդը օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքները և կրոնական օբյեկտները՝ զենքի և ռազմական տեխնիկայի տեղակայման համար։ [Ուկրաինայի ՊՆ]

11:44

Չեռնիգովի մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտարարել է, որ հարվածել են «Չեռնիգովսկայա պոլիտեխնիկա» ազգային համալսարանը։ Չաուսի խոսքով՝ մարտի 14-ի գիշերը համազարկային կրակի «Ураган» տիպի համակարգերից հարվածել են Նեժին քաղաքին։

11:41

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնեցնել մարտի 14-ին հումանիտար 9 միջանցքներով խաղաղ բնակչության տարհանումը։ Խոսքը գնում է Կիևի մարզում 6 միջանցքների և Լուգանսկի մարզում՝ 3 միջանցքների մասին։ Ամբողջական ցուցակումը հրապարակել է hromadske-ն։

Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև Մարիուպոլ այսօր կհասնի հումանիտար շարասյունը, որը 100 տոննա բեռ է տանում քաղաքի բնակիչների համար։

11:30

Ի՞նչ է կատարվել մարտի 14-ի գիշերը՝ հակիրճ.

  • Առավոտյան տեղեկություններ են ստացվել Ուկրաինայի տարբեր քաղաքներին հասված հարվածների մասին։ Վնասվել է Ժիտոմիրի մարզի Ռովնո քաղաքի մոտ գտնվող հեռուստաաշտարակը։ Կիևի մարզում հարվածներ են հասցվել Ստավիշե գյուղի վարչական շենքին, իսկ Կիևի երկնքում, ենթադրաբար, խոցվել են երկու հրթիռներ, որոնց բեկորները ընկել են տան վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ այրվել է։
  • Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբն իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ նախորդ մեկ օրվա ընթացքում խոցվել է ռուսական չորս ինքնաթիռ։
  • ԱՄՆ-ն Չինաստանին զգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե վերջինս ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին։ Նման հավանականության մասին նախօրեին հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները։
  • ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից հետո Ավստրալիան անհատական պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 33 գործարարների և նրանց մերձավոր հարազատների նկատմամբ՝ սառեցնելով նրանց ակտիվներն ու արգելելով մուտքն այդ երկիր։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով նախօրեին Լեհաստանի հետ սահմանի մոտ զինվորական հրաձգարանին հարվածները, կրկին ՆԱՏՕ-ին կոչ է արել փակել ուկրաինական երկինքը։ 
  • Ռուսաստանում երկուշաբթի գիշերն ամբողջությամբ արգելափակվել է Instagram-ը։
 

11։18

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցից․

  • Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3920 օբյեկտ։ 
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Байрактар ТБ-2»։
  • ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական զինված ուժերի 187 օբյեկտ։ |tass.ru|

11։17

Ավստրալիայի կառավարությունն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Ցուցակում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, «Տրանսնաֆթի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Ռուսաստանի պետական ​​զարգացման «VEB.RF» կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովը, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։:

11:03

Զելենսկին տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակացություններին․ «Մեր երկրների պատվիրակությունները ամեն օր տեսակապի միջոցով շփվում են։ Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա. ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին մարդիկ, վստահ եմ, սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարրհ, բայց անհրաժեշտ ճանապարհ, որ այս դժվար բանակցային գործընթացում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, անհրաժեշտ մեզ համար, աշխարհի համար, անվտանգության համար, և որպեսզի մենք ունենանք նորմալ և արդյունավետ երաշխքիներ»։

10։48

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ [Ելիսեյան պալատ]

10:21

Ղրիմը և Դոնբասը ցամաքային միջանցքով կապվել են իրար։ Այս մասին «Ռիա Նովոստիի» հետ զրույցում ասել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։ «Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից Մարիուպոլ ճանապարհը»: Նրա խոսքով քանի դեռ շարունակվում են մարտերը ուկրաինացիների հետ, այդ երթուղին կօգնի, որ մարդասիրական օգնություն տրամադրվի ԴԺՀ-ի «ազատագրված» շրջանների բնակչությանը։ |ria.ru|

09։52

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը՝ երկիրը կտրելով միջազգային ծովային առևտրից։ Ասվում է նաև, որ ռուսական նավատորմը «շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում», և որ Մոսկվան «մեկ դեսանտի վայրէջք է իրականացրել Ազովի ծովում ու կարող է «նման գործողություններ կազմակերպել առաջիկա շաբաթներին»:

Թեմայի այլ նորություններ