Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 17 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 17 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 17 (թարմացվող առցանց լուսաբանում)

14:37

Հակառակորդը Պոլիսյա, Սիվերսկի, Պիվդեննոբուժսկի շրջաններում ունի կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացման փորձերի ժամանակ օկուպանտները  հակահարված են ստացել ուկրաինացի պաշտպաններից․ առանձին ուղղություններով նրանց առաջընթացը կասեսցվել է, իսկ որոշ ուղղություններում առաջխաղացման տեմպը դանդաղել է։ [Ուկրաինայի ԳՇ]

14:02

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին Չավուշօղլուն գրել է իր Թվիթերյան էջում։ |armenpress.am|

13:25

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ |amerikayidzayn.com|

12:17

Բրիտանական հետախուզությունը հայտնում է, որ ռուսական զորքերի հիմնական խմբերը, որոնք տեղակայված են Կիևի շրջանում, գտնվում են քաղաքի կենտրոնից 25 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այնտեղ շարունակվում են մարտերը։

Ընդ որում, ռազմատեխնիկայի մի քանի տասնյակ կիլոմետրանոց շարասյունը ցրվել է։ Բրիտանական հետախուզության կարծիքով՝ դա կարող է խոսել Կիևի շրջափակման մտադրության մասին։

12:15

Հատուկ ռազմական գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3491 օբյեկտ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru|

12:12

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հասել են Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե, Պավլովկա բնակավայրեր և շարունակում են գրոհը։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru|

12:06

Airbnb-ում տարբեր երկրներից հարթակի օգտատերերն Ուկրաինայում բնակարաններ են ամրագրել 434 հազար գիշերվա համար։ Այդ մասին հայտնել է Airbnb-ի գլխավոր տնօրեն Բրայան Չեսքին։ 

Այդպիսով, ուկրաինական հոսթերը (հյուրընկալող կողմը) ստացել են 15 միլիոն դոլար ֆինանսական օգնություն։

11:46

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գերեվարվել է քաղաքներից մեկը ղեկավարը․ «Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

11:34

ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցը. Հիմնական մտքերը.

  • Գերճշգրիտ զենքով շարքից հանվել են Վասիլկովի օդակայանն ու Բրովարիում գտնվող ռադիոտեխնիկական կենտրոնը։
  • ՌԴ զորքերը դուրս են եկել Նովոդոնեցկոյե, Նովոմայորսկոյե, Պավլովկա բնակավայրերի մոտ և շարունակում են հարձակումը։
  • ԴԺՀ ուժերը առաջ են շարժվել 9 կիլոմետր, իսկ ԼԺՀ ուժերը՝ վեց։ 
  • Մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են հինգ անօդաչու։
  • Մարտական գործողությունների ողջ ընթացքում Ուկրաինայում շարքից դուրս է հանվել ռազմական ենթակառուցվածքների 3491 օբյեկտ։

11:23

eBay-ը դադարեցրել է ռուսական հասցեներով բոլոր գործառնությունները

Այդպիսի որոշման պատճառը վճարային պրովայդերների և առաքման հիմնական ծառայությունների աշխատանքի դադարեցումն է։ Ռուսաստանից բոլոր վաճառողների անձնական էջերում կդրվի «արձակուրդի մեջ է» գրությունը։

Ֆիքսված գներով նրանց բոլոր ակտիվ հայտարարությունները կթաքցվեն որոնման արդյունքներից, և գնորդները չեն կարողանա գնել այդ ապրանքները։ 

eBay-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր դադարեցրել Ռուսաստան ապրանքների առաքումը։

11:21

Բանակցություններ եմ ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ։ Մենք քննարկել ենք, թե էլ ինչպես կարող ենք ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար։ [Վլադիմիր Զելենսկի]

11:14

Չեռնիգովի իշխանություններ. քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, գազի, ջրի և հոսանքի

Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուղը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է քաղաքում առկա իրավիճակի վերաբերյալ։

  • Շարունակվում են հրթիռակոծվել քաղաքային ենթակառուցվածքները, այդ թվում ավիացիայի կիրառմամբ,
  • Այսօր ավերվել է «Украина» հյուրանոցը,
  • Առավոտյան քաղաքը մնացել է առանց էլեկտրականության, գազի, ջրի և ջեռուցման, սակայն քաղաքային ծառայություններն զբաղվում են վերանորոգմամբ։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 12-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ուկրաինայի մի շարք քաղաքներում ողջ գիշեր հնչել են օդային տագնապի ազդանշանները։ Կիևի մարզում արկերն ընկել են սառնարանային պահեստների, իսկ Չեռնիգովում՝ հյուրանոցի վրա։ Տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։
  • Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից դիմադրությունը Ռուսաստանին ստիպում է Ուկրաինայի տարածքի վրա հարձակվել մեծ հեռավորությունից՝ կիրառելով անկառավարելի հրթիռներ։ Այդպիսի զենքը համեմատաբար ոչ ճշգրիտ է և ոչ ընտրովի, այսինքն դրա կիրառումն էականորեն մեծացնում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
  • ՆԱՏՕ-ն ու նրա գործընկերները երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին կսկսեն Նորվեգիայում նախատեսված զորավարժությունները։ Cold Response-2022 զորավարժություններին, որը ՆԱՏՕ-ի այս տարվա ամենախոշոր զորավարժությունը կլինի, կմասնակցի աշխարհի 27 երկրի 30 000 զինծառայող, 200 ինքնաթիռ և 50 նավ։ 
  • Strava սպորտային սոցիալական ցանցն ու Deutsche Bank-ը հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Colgate-Palmolive ընկերությունն էլ որոշել է հրաժարվել Ռուսաստան իրականացվող ներկրումից և ներդրումներից։ 
  • YouTube-ը հայտարարել է ռուսական պետական լրատվամիջոցների հետ կապված ալիքների անհապաղ արգելափակման մասին։
  • Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ Ռուսաստանում Instagram-ը կարգելափակվի մարտի 14-ի գիշերը։

10:58

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են առաջիկա երկու ամիսներին առաջարկներ մշակել մինչև 2027 թվականը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում է CNN-ը։

10:53

«Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է: Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում: |armenpress.am|

10:40

ԱՄՆ-ն սանկցիաների ենթարկվողների ցանկում է ներառել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամներին, ռուս մեծահարուստ Վիկտոր Վեկսելբերգին, VTB բանկի կառավարման խորհրդին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ 

Թեմայի այլ նորություններ