Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 13 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    16%
    2 կմ/ժ
  • Լոռի 24°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    50%
    14 կմ/ժ
  • Արարատ 30°C
    13%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    31%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    20%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    45%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.17454
  • Դոլար = 388.08

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 13 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 13 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։29

Մշտական երկխոսության մեջ եմ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկել ենք բնակչության տարհանման եւ անհրաժեշտ բեռների առաքման համար մարդասիրական միջանցքների պայմանավորվածությունների իրագործման վերաբերյալ հարցեր։ [Վլադիմիր Զելենսկի]

23։20

Ուկրաինա անօրինական ներխուժումից հետո Պուտինի ռեժիմին հասցված ևս մեկ տնտեսական հարվածով Մեծ Բրիտանիան, հիմնվելով միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր խիստ փաթեթի վրա, այս տարվա ընթացքում կհեռանա ռուսական նավթի կախվածությունից: [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն

22:19

BBC-ն չորսօրյա դադարից հետո կվերսկսի անգլերենով իր հեռարձակումը Ռուսաստանից։

22։15

McDonald's արագ սննդի ցանցը որոշել է ժամանակավորապես փակել Ռուսաստանի բոլոր 850 ռեստորանները՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ «Ռուսաստանում McDonald's-ը կշարունակի վճարել աշխատակիցների աշխատավարձերը, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդրել McDonaldʼs-ում։ Ընդհանուր առմամբ ռուսաստանյան մասնաճյուղում աշխատում է 62000 մարդ»,- ասվում է գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկու հայտարարության մեջ:

22:09

Unilever ընկերությունը, որը ներկայացնում է Dove, Axe, Rexona, Чистая Линия, Domestos, Cif և հանրահայտ այլ ապրանքանիշներ, դադարեցնում է ՌԴ իր արտադրանքի արտահանումը։

22:07

GQ-ն, Vogue-ը, Tatler-ը, Glamour-ը, AD-ը դադարեցնում են Ռուսաստանում հրատարակչական գործունեությունը։

21:49

McDonaldʼs-ը ժամանակավորապես փակում է Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավարությունը կշարունակի վճարել 62 000 ռուսաստանցի աշխատակիցների աշխատավարձերը, որոնք «իրենց սիրտն ու հոգին են ներդրել McDonaldʼs-ում»։

Ռուսաստանում ցանցն ունի արագ սննդի 850 ռեստորան։

21:36

The New York Times-ը Ռուսաստանից դուրս է բերում իր բոլոր աշխատակիցներին՝ այդ երկրում ֆեյքերի օրենքի ընդունման պատճառով: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է  Քլիֆ Լևին, որը նախկինում գլխավորել է պարբերականի մոսկովյան բյուրոն։ 

21:28

LʼOreal ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում իր ուղիղ կառավարման տակ գտնվող խանութների աշխատանքը, ինչպես նաև ռուսական շուկայում իր ներդրումները։

21:22

ՌԴ ՊՆ-ն մարտի 8-ի երեկոյան նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ է անցել 2 բնակավայր,
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է 32 ռազմական օբյեկտ, այդ թվում սպառազինության և տեխնիկայի կենտրոնացման 23 շրջան,
  • Ընդանուր առմամբ, «հատուկ գործողության» ողջ ընթացքում, ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 2581 ռազմական օբյեկտ։
  • ԴԺՀ ուժերը մեկ կիլոմետրով առաջ են շարժվել Մարիուպոլում,
  • «Հատուկ գործողության» ողջ ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական բանակի ՀՕՊ 123 զենիթահրթիռային համալիր, ներառյալ С-300, «БУК М-1» և «Оса»։

21:13

Զելենսկին դիմել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատին։

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինային աջակցելու համար և կոչ արել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։

21:09

Ferrari-ն դադարեցնում է Ռուսաստանի համար ավտոարտադրությունը

Իտալական Ferrari ընկերությունը որոշել է դադարեցնել ռուսական շուկայի համար ավտոարտադրությունը, ինչպես նաև հատկացնել մեկ միլիոն եվրո Ուկրաինայի բնակիչներին հումանիտար աջակցության նպատակով։

«Ferrari-ն Ուկրաինայում աջակցում է բոլոր նրանց, որոնք տուժել են այս շարունակվող հումանիտար ճգնաժամից»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Բենեդետո Վինյան։

21:03

Մեծ Բրիտանիան 2022 թվականի ընթացքում պատրաստվում է հրաժարվել ռուսական էներգակիրներից կախվածություննից։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Վերջինիս խոսքով՝ կառավարությունը գտնվում է բիզնեսի հետ սերտ կապի մեջ, որպեսզի սպառողները չտուժեն այդպիսի որոշումից։

 

21:01

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել կիրառել որևէ բառ՝ Ուկրաինայում իրադարձությունները մեկնաբանելու ժամանակ։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Ըստ նրա՝ խոսքն այն մասին է, որ ցանկացած հայտարարություն պետք է համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։

20:58

Conflict Intelligence Team-ը կարծում է, որ Ռուսաստանը Ուկրաինա է տեղափոխում հավելյալ ուժեր։ Գոմելի շրջանում նկատվել է զրահատեխնիկայի էշելոն, որը ժամանել էր Պսկովի մարզի Չերեխա կայարանից, որտեղ տեղակայված է 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի 104-րդ գվարդիական դեսանտագրոհային գունդը։

«Էշելոնը շարժվում է արևմտյան ուղղությամբ։ Այնտեղից կարող է թեքվել դեպի Ուկրաինայի Կիևի մարզի կողմ, որտեղ շարունակվում են ծանր մարտերն ու որտեղ ռուսական օդադեսանտային ուժերը կորուստներ ունեն»։

20:54

Բայդենը, հայտարարելով ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին, նշեց, որ այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնակիցների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Ընդ որում, ԱՄՆ նախագահի խոսքով, Միացյալ Նահանգները հասկանում է, որ կախվածություն ունենալով ռուսական գազից և նավթից, եվրոպական երկրները նման քայլի չեն կարող գնալ։

20:51

Ջո Բայդենն արգելեց Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը։

20:40

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ում ռուսական նավթի և գազի ներմուծման վրա արգելք սահմանելու մասին։ «Ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին»,- հայտարարել է Բայդենը։

20:32

ԱՄՆ ԿՀՎ տվյալներով՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական կողմը կորցրել է 2000-4000 զինծառայող։ Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսին։

Մինչև 4000 զոհի մասին ավելի վաղ տեղեկատվություն հրապարակել էին նաև ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պենտագոնի իրենց աղբյուրներին։

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռուսական զինուժի կորուստների թիվը կազմում է մոտ 12 000` չնշելով, թե դրանցից քանիսն են զոհվել, իսկ քանիսը վիրավորվել։

Միակ անգամը, երբ ռուսական կողմը հայտնել էր զոհերի մասին, մարտի 2-ն էր։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 2-ի դրությամբ, Ուկրաինայում զոհվել է այդ երկրի զինված ուժերի 498 զինծառայող։

20։27

«Իտալական ավտոարտադրող «Ferrari» ընկերությունը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը ռուսական շուկայի համար՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։ Ընկերությունը կնվիրաբերի նաեւ 1 մլն եվրո՝ Ուկրաինայի կարիքների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 

20:19

The New York Times-ը Ռուսաստանից դուրս է բերում իր բոլոր աշխատակիցներին՝ այդ երկրում ֆեյքերի օրենքի ընդունման պատճառով, որով քրեական պատասխանատվություն է սպառնում բոլոր այն անձանց, որոնց հրապարակումները կարող են հակասել ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը։

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Քլիֆ Լևին, որը նախկինում գլխավորում էր ամերիկյան պարբերականի մոսկովյան բյուրոն, իսկ ներկայումս զբաղեցնում է The New York Times-ի պատասխանատու խմբագրի տեղակալի պաշտոնը։

 

20։11

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր, ինչը պետք է իրականացվի մինչեւ 2030 թվականը։ Առաջարկվել է մինչեւ այս տարեվերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Ծրագրում նշված է, որ Եվրոպայում էներգակիրների գներն արդեն դարձել են «սուր, խորացող խնդիր»։ Ընգծվում է, որ որոշումը կապ ունի Ուկրաինայի հակամարտության հետ։ 

20:04

Ռուսաստանը կարող էր դադարեցնել ՆԱՏՕ-ի և մյուս ոչ բարեկամական երկրներ նավթի ու գազի մատակարարումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։

«Բայց այսօր մենք մտածում ենք ոչ թե պետությունների, այլ կոնկրետ մարդկանց մասին։ Այդ թվում նաև Եվրոպայի մարդկանց»,- ասել է Ստեպաշինը։

19:43

ՄԱԿ-ի աշխատակիցներին, Ուկրաինայում իրադարձությունները մեկնաբանելիս, արգելվել է կիրառել «պատերազմ» և «հատուկ գործողություն» բառերը

Ինչպես գրում է The Irish Times-ը, համապատասխան ցուցումը ներառված է նամակում, որը մարտի 7-ին ուղարկվել ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ կազմակերպության հաղորդակցության բաժնի կողմից։ Պարբերականը պնդում է, որ նամակի տեքստն իր տրամադրության տակ է։

Ըստ այդ նամակի՝ «պատերազմ» և «հատուկ գործողություն» բառերի փոխարեն ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է կիրառեն «հակամարտություն» և «ռազմական գործողություն» բառերը։

ՄԱԿ-ի հաղորդակցությունների հարցերով դեպարտամենտը նաև կազմակերպության աշխատակիցներին արգելել է սոցիալական ցանցերի իրենց անձնական կամ աշխատանքային օգտահաշիվներում տեղադրել Ուկրաինայի դրոշը։ 

Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները պարտավորվում են ցուցաբերել չեզոքություն, հակառակ դեպքում «մեծ է հեղինակության ռիսկերի հավանականությունը»։

19:36

Իրականում ինչ է ասել Վլադիմիր Զելենսկին Ղրիմի հետ կապված ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում

«Մենք չենք կարող ճանաչել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է։ Կարծում եմ, ՌԴ-ի համար դժվար կլինի ընդունել, որ դա Ուկրաինայի տարածքն է։ Կարծում եմ, որ մենք բավարար խելացի ենք, որպեսզի այդ երկու հարցերի լուծումը չառաջացնի որևէ հեղափոխություն համայնքների ներսում, որ այդ որոշումից գոհ լինեն մարդիկ, այսինք նրանք, որոնք ապրում են այդ տարածքներում, և նրանք, որոնք ապրում են Ուկրաինայում»։

19:23

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ հայտարարել ԱՄՆ-ին, Թուրքիային և Ուկրաինայի հարևան պետություններին։ 

Դրա շրջանակներում Ռուսաստանից պահանջվում է, որ նա ճանաչի Ուկրաինայի պետականությունն ու տա երաշխիքներ, որ ապագայում Մոսկվան չի սպառնա Ուկրաինային։

19:16

Ուկրաինայի Զապորոժյեի մարզի իշխանությունները, հղում անելով այդ երկրի Անվտանգության ծառայությանը, հրապարակել են թռուցիկներ, որը, ինչպես նշվում է, Բերդյանսկում տարածում են ռուսական իշխանությունները։ Այնտեղ մասնավորապես նշվում է.

«Մեր ընդհանուր խնդիրն իշխանության պետական մարմինների, արդյունաբերության և բիզնեսի նորմալ աշխատանքի վերականգնումն է, հանրաքվեի անցկացումն ու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միավորման պայմանների ստեղծումը»։

19:06

Եվրոպական հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է Ուկրաինային միացնել ԵՄ էներգացանցին։ Այդ մասին հայտարարել են ԵՄ իշխանությունները։

19։04

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այսօր կարգելի ռուսական էներգակիրների ներմուծումն ԱՄՆ՝ առանց եվրոպացի դաշնակիցների մասնակցության, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի վրա։ Այս որոշումն ընդունվել է եվրոպացի դաշակիցների հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք ռուսական էներգակիրներից ավել մեծ կախվածություն ունեն, քան ԱՄՆ-ն։ Նշվում է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։ 

18:54

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, Ուկրաինայում առկա իրավիճակի պատճառով, դադարեցնում է Ռուսաստանի դիտորդ երկրի կարգավիճակը։

18:41

Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի գնումներն աստիճանաբար դադարեցնելու, կարճաժամկետ կապիտալի շուկաներում անմշակ նավթի հետ կապված գործարքների անհապաղ դադարեցման մասին՝ ի պատասխան այդ երկրի հետ գործարքներ անելու վերաբերյալ միջազգային հանրության հանդիմանանքին, հայտնում է Bloomberg-ը։

18:26

Այսօր Կիևի մարզի Իրպեն քաղաքի բնակիչները փորձում են լքել քաղաքը:

18:21

Վաղվանից Ուկրաինայի կենտրոնական և արևելյան շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։ Խարկովում և Կիևում կլինի -13-20 աստիճան։

Եղանակի ցրտելը կարող է լրջորեն բարդացնել հարյուր հազարավոր մարդկանց վիճակը, որոնք ներկայում մնացել են առանց տանիքի ու էլեկտրականության։

18:18

Մարիուպոլ։ Ուկրաինացի լրագրող Եվգենյա Մալոլետկայի լուսանկարները։

 

18:17

General Electric-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 

Բացառություն է կազմում անհրաժեշտ բուժօգնության տրամադրումն ու գործող էներգետիկ ծառայություններին աջակցությունը։

18:15

Ամերիկյան «Yum! Brands»-ը, որը KFC-ի և Pizza Hut արագ սննդի ռեստորանների սեփականատերն է, դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Ինչպես շատ ուրիշներ ամբողջ աշխարհում, մենք ևս ցնցված ենք Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: «Yum! Brands»-ը դադարեցրել է բոլոր ներդրումները և ռեստորանների բացումը Ռուսաստանում, ինչպես նաև դիտարկում է լրացուցիչ միջոցներ»:

18:10

Ուկրաինան մեղավոր է հումանիտար միջանցքների տապալման մեջ. ՌԴ ՊՆ

  • Առաջարկվող տարհանման տասը երթուղուց Կիևը հաստատել է միայն մեկը՝ Սումիից Պոլտավայի միջոցով դեպի Լեհաստանի սահման։
  • Ուկրաինայի իշխանությունները կտրականապես մերժում են դեպի ՌԴ տարածք տարհանման երթուղիները։ Դեպի ՌԴ ելքի ցանկացած փորձ «կոպտորեն կանխվում է ազգայնականների կողմից»։
  • Ավելի քան 2,5 միլիոն ուկրաինացի դիմել է Ռուսաստան տարհանվելու համար:
  • Ռուսաստանը, առանց Կիևի մասնակցության, Ուկրաինայի տարբեր շրջաններից, «ԴժՀ»-ից և «ԼԺՀ»-ից մեկ օրվա ընթացքում տարհանել է 5334 մարդու։
  • Տարածքային պաշտպանության գումարտակները «գերի են պահում 4,5 միլիոն մարդու՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան»։
  • Ուկրաինացի սահմանապահները, սահմանի անխոչընդոտ հատման համար, «կաշառք են պահանջում տարհանվածներից` 1500-5000 դոլարի չափով»։ 

17:59

Պուտինը ստորագրել է հակաճգնաժամային միջոցների օրենքը։ Ըստ այդմ՝ 

  • Կառավարությունը կարող է անցկացնել կենսաթոշակի լրացուցիչ ինդեքսավորում,
  • Հեշտացվում է դեղամիջոցների գնման գործընթացը,
  • Կառավարությունն իրավունք է ստանում ուղղել ռուսաստանցիների համար բուհեր ընդունելության կարգը, որոնք ստիպված են եղել արտասահմանում ընդհատել ուսումը,
  • Մինչև տարեվերջ չեղարկվում են փոքր և միջին բիզնեսի ու ՏՏ ընկերությունների ստուգումները,
  • Հեշտացվում են պետական գնումների գործընթացն ու պայմանները։

Փաստաթուղթը մշակվել է կառավարության կողմից պատերազմից հետո և մարտի 4-ին ընդունվել խորհրդարանի կողմից։

17:44

Գերմանիայի կանցլերի գրասենյակ. Շոլցը, Մակրոնը և Սի Ցզինպինը պայմանավորվել են աջակցել բանակցություններին, որոնք կմոտեցնեն Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։

17:42

Սպիտակ տուն. Ջո Բայդենն այսօր կազդարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները։

17:33

KFC-ն և Pizza Hut-ը հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանում ներդրումները, իսկ եկամուտներն ուղղում մարդասիրական նպատակների իրականացմանը։

17:31

Խարկով է ժամանել NLAW նռնականետերի խմբաքանակը։

17:29

Ուկրաինական կողմը հրապարակել է Bayraktar TB-2-ով ռուսական Бук-М2 զենիթահրթիռային համալիրի խոցման կադրերը։

17:25

Bloomberg. ԱՄՆ-ն մարտի 8-ին մտադիր է արգելք դնել ռուսական նավթի ներկրմանը։

17:20

Կայացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը և պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։ Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

17։18

ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ ուկրաինական կոնֆլիկտը չսրվի և չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս։ Դա կլինի ավելի կործանարար, վտանգավոր և մահացու։  [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգ]

17:11

Ռուսաստանի ԱԻՆ շարասյուները 430 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը։

16։54

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում և ասել, որ Չինաստանը «ցավով է տեսնում, որ Եվրոպայում պատերազմի բոցեր են բորբոքված»։ Նա, ելույթ ունենալով Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, ասել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։

16։30

Մենք տեսանք ռուսական կողմի կոնկրետ համաձայնությունը՝ Սումի քաղաքից տարհանման միջանցք ստեղծելու մասով․ ոչ միայն մեր ժողովրդի, այլ հարյուրավոր օտարերկրացիների, Հնդկաստանի, Չինաստանի քաղաքացիների համար… Նրանք ուսանողներ են: Ինձ ասացին, որ Կարմիր Խաչն արգելում է, որ մեր զինանշանը լինի մարդասիրական առաքելություն իրականացնող մեքենաների վրա։ Կարմիր Խաչը դա արգելում է, կարծես իրենց սեփականությունն է։ Սա շատ բան է ասում։  [Վլադիմիր Զելենսկի]

16:17

ՌԴ պատվիրակության ելույթի ժամանակ, ԵՄ պատվիրակությունը լքել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության նիստը

Եվրամիության պատվիրակությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության նիստի ժամանակ լքել է նիստերի դահլիճը, երբ ելույթ է ունեցել ռուսական պատվիրակությունը։ Այդ մասին գրել է Նիդերլանդներում Ֆրանսիայի դեսպան Լյուիս Վասին։

«Ռուսական պատվիրակությունը խոսում է մեր «ցինիզմի մասին», չնայած իրականում հերքում Ուկրաինայի և մյուս հարցերի վերաբերյալ հիմնական փաստերը, որոնցով զբաղվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (Սիրիա, Նավալնի)»,- գրել է դիվանագետը։

16։17

Ռուսաստանը վերջին 30 տարում այնքան ինքնաթիռ չի կորցրել, որքան այս 13 օրվա ընթացքում Ուկրաինայում, բայց նրանք դեռ ունեն բավականաչափ ինքնաթիռ սպանելու համար, բավականաչափ հրթիռներ ահաբեկելու համար, բավականաչափ 500 կիլոգրամանոց ռումբեր՝ մեզ՝ հասարակ մարդկանցս վրա նետելու համար։ [Վլադիմիր Զելենսկի]

16:12

Հակասական հաղորդագրություններ են ստացվում Սումիից բնակիչների տարհանման վերաբերյալ։ Տեղական ժամանակով 13:00-ին մոտ (Երևանի ժամանակով 15:00-ին) հումանիտար միջանցքի շրջանում տեղի է ունեցել մարտ, որից հետո ուկրաինացի պաշտոնյաներն սկսել են խոսել տարհանման տապալման մասին։

«Украина 24» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Սումիի ռազմական վարչակազմի տեղեկատվությամբ, Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքը շարունակում է գործել, ճանապարհին հանգիստ իրավիճակ է։ Վարչակազմում նշել են, որ պայթյուններն ու հրաձգությունը քաոսային են եղել և որպես այդպիսին մարտ չի եղել։

Ընդ որում, УНИАН-ը հայտնում է, որ քաղաքից դուրս շարունակվում է մարտը, իսկ Պոլտավայից Սումի ժամանած ավտոբուսներին ուղարկում են տեղական դեպք։

16:03

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորքերը թույլ չեն տվել Մարիուպոլից տարհանել կանանց, երեխաներին և ծերերին։ «Թշնամին հարձակում է սկսել հումանիտար միջանցքի ուղղությամբ»,- հայտնել են ուկրաինական զինծառայողները։

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ տարհանմանը խոչընդոտում են ուկրաինական ուժերը։

15:59

BP ընկերությունը, Shell-ից անմիջապես հետո, հայտարարել է Ռուսաստանից նավթի ու գազի գնման հրաժարման մասին։

15:52

Ուկրաինայի նախագահի գրասենյակ. «Վերջնագրեր չենք ընդունի»

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկրաինայի հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտի վերաբերյալ վերջնագրեր ներկայացնելով։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան ռուսական ճանաչի Ղրիմը, ընդունի «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի» անկախությունը, ինչպես նաև սահմանադրության մեջ փոփոխություններ անի։

«Պարզ է, որ մենք որևէ վերջնագիր չենք ընդունի, ինչին էլ որ դա վերաբերվի։ Մեր հետևում իրավամբ տասնյակ միլիոնավոր ուկրաինացիներ կան։ Եվ դժվար թե Մոսկվայի ինչ-որ վերջնագրերի հետևում տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիներ լինեն։ Դրանք միայն քարոզչական միֆեր են։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Բանակցությունները պետք է լինեն իրական և ադեկվատ։ Դա դրանց ավելի առարկայական կդարձնի։ Իսկ առարկայական բանակցությունները վերջնագրային տոնայնություն չեն ընդունում։ Որքան արագ ռուսական կողմը դրա հետ համաձայնվի, այնքան քիչ կորուստներ կունենա, առաջին հերթին նաև Ռուսաստանը՝ այս պատերազմից հետո»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։

15:34

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն զգուշացրել է, որ բոլոր «իրավապահները և պետական ծառայողները, որոնք գրավված տարածքներում կօգնեն թշնամուն, պատասխանատվություն կկրեն»։ 

«Հետաքննությունների պետական բյուրոն, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության արդյունքում, գրանցում է պաշտոնյաների և իրավապահների կողմից ագրեսորին օգնության բոլոր փաստերը»,- նշել են ուկրաինական գերատեսչությունում՝ հավելելով, որ այդպիսի դեպքերը քիչ են։

15։23

Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ Կիևի, Խարկովի, ինչպես նաև Վոլնովախայի և Մարիուպոլի համար մարդասիրական միջանցքների շուրջ: 
«Մենք ռուսական կողմին և Կարմիր խաչին ուղարկել ենք նաև հումանիտար միջանցքների մշակված երթուղիները՝ Վոլնովախա-Զապորոժիա, Մարիուպոլ-Զապորոժիա, Կիև և Կիևի շրջան՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզ՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ համաձայնեցնել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին այս մասին և ապահովել մշտական հրադադար այդ երթուղիներում»,- ասել է Վերեշչուկը։

15:22

Մարիուպոլի տարհանման միջանցքը գնդակոծվում է

BBC-ն հաղորդագրություններ է ստանում այն մասին, որ ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլից տարհանման ճանապարհը սկսել է գնդակոծվել։

Ուկրաինայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Մարիուպոլի և Զապորոժյեի միջև հումանիտար միջանցքը։ Նրա խոսքով՝ 8 բեռնատար և 30 ավտոբուս գտնվում է դեպի քաղաք հումանիտար օգնության առաքման ճանապարհին, որից հետո նրանք կիրականացնեն տարհանումը։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքից խաղաղ բնակչության տարհանմանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականները։

15:13

Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում, որն անցել է ռուսական վերահսկողության տակ, ուկրաինացիները դրոշներով բողոքի ցույց են անցկացրել։

15։08

Ռուսաստանում Իռլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան վճռական բողոք է հղվել Դուբլինում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ երեկ անհայտ անձը բեռնատարով բախվել էր Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին։ ՌԴ դեսպանությունից հայտնել էին, որ «Իռլանդիայի ոստիկանները անգործության են մատնված եղել, երբ այդ բեռնատարը պոկել է Դուբլինում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դարպասները»:

14:54

ՄԱԿ. 2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

Ուկրաինայից դուրս եկած փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Այդ մասին BBC-ին հայտնել են ՄԱԿ-ից։

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Ուկրաինայից մարդկանց զանգվածային դուրս գալն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների ամենաարագ աճող ճգնաժամը։

14:51

Գերմանիան սկսել է ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը

Գերմանիայի գլխավոր դատախազությունը սկսել է ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի կողմից կասետային ռումբերի հնարավոր կիրառման մասին խոսել էին իրավապաշտպան կազմակերպություններն ու փորձագետները։ Այդ մասին հայտարարել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Բացի այդ, գերմանական դատախազությունը կհետաքննի նաև բնակելի թաղամասերի վրա հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքներին, գազամուղներին ու ջերմաէլեկտրակայանների վրա հարձակումները։ Այդպիսի հետաքննության նպատակը ուղղակի և անուղղակի հանցանշանների հայտնաբերումն է։

14:43

Shell-ը հրաժարվել է ռուսական նավթից ու գազից

Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս ռուսական նավթագազային ճյուղի նախագծերից, անմիջապես կդադարեցնի ռուսական հում նավթի ողջ գնումը, ինչպես նաև կփակի իր ծառայությունների մատուցման կայանները, Ռուսաստանում ավիացիոն վառելիքի ու քսանյութերի արտադրությունը։

14:38

Խարկովի հյուսիս-արևելքում գտնվող Սալտովկա շրջանում պայթյուններ են հնչել։

14:32

Մարտի 9-ից «Эхо Москвы»-ի հաճախականությամբ կհեռարձակվի Sputnik ռադիոկայանը։ Այդ մասին հայտարարել է RT հեռուստաընկերության, «Россия сегодня» և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Ուղղվել է պատմական անարդարությունը, որ Ռուսաստանում ամենահղվող ռադիոկայանը մինչ օրս չունի FM-հաճախականություն»,- հայտարարել է Սիմոնյանը։

14։30

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, որ Բրիտանիան կաջակցի Լեհաստանին, եթե նա որոշի Ուկրաինային կործանիչներ տրամադրել, սակայն զգուշացրել է, որ դա կարող է ուղղակի հետևանքներ ունենալ Լեհաստանի համար։ Նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող առաջարկել ինքնաթիռներ, որոնք ուկրաինացիները կկարողանան օգտագործել: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս հարցով աշխատում է Լեհաստանի հետ և խորհրդակցոմ ՆԱՏՕ գործընկերների հետ․ «Սա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է. մենք ոչ մի կերպ դեմ չենք եղել, որ Լեհաստանը ինքնաթիռներ տեղափոխի Ուկրաինա»։

14:27

«Ինչպիսին պատերազմն է, այնպիսին էլ գարունն է». Վլադիմիր Զելենսկին Կիևից նոր տեսանյութ է հրապարակել

 

14:23

Մոսկվայում Իռլանդիայի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ այն բանից հետո, երբ Դուբլինում ՌԴ դեսպանության դարպասների մեջ բեռնատար էր մխրճվել։ Ռուսական դիվանագետները փոխանցել են բողոքի նոտան և պահանջել փոխհատուցել վնասն ու պաշտոնապես ներողություն խնդրել։

14:18

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է, որ գործել է Մարիուպոլից Զապորոժյե հումանիտար միջանցքը, որը կծառայի Մարիուպոլ քաղաքի բնակչության տարհանմանը։

14։12

Ինչ վերաբերում է թեմաներին, որոնք ժամանակավորապես օկուպացված տարածքների և պսևդոհանրապետությունների մասին են, մենք կարող ենք քննարկել ու կոմպրոմիս գտնել․․․Սակայն ինձ համար կարևոր է՝ ինչպես են ապրելու այդ տարածքներում գտնվող այն մարդիկ, որոնք ցանկանում են Ուկրաինայի մաս լինել․․․Հարցը ավելի բարդ է, քան պարզապես դրանց ճանաչումը։ Սա մեկ այլ ուլտիմատում է, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը դադարի խոսել, սկսի բանակցել՝ ինֆորմացիոն փուչիկի մեջ առանց թթվածնի ապրելու փոխարեն։ [Վլադիմիր Զելենսկի]

14:11

Մոտ 20 րոպե առաջ Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Վինիցայում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

14:07

Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։ Հիմնական մտքերը.

  • Վերջին 30 տարիների ընթացքում Ռուսաստանը չի կորցրել այդքան ավիացիոն տեխնիկա, ինչքան վերջին 13 օրվա ընթացքում,
  • Ուկրաինայում ավիահարվածներից յուրաքանչյուր մահվան մեղքը ընկած է Ռուսաստանի վրա։ Բայց դրա համար պատասխանատվություն է կրում նաև Արևմուտքը, որը չի կարող ոչ թռիչքային գոտի ապահովել Ուկրաինայում,
  • Արգելափակված քաղաքներից ուկրաինացիների դուրսբերման հումանիտար միջանցքները դեռևս չեն գործել,
  • Մարիուպոլում երեխան մահացել է ջրազրկումից։
 

14:02

Մարիուպոլի ուղղությամբ շարժվում է հումանիտար շարասյունը։

13:44

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, 2009-2013 թվականներին Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրվսկիսը Politico-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կանգ չառնել Ուկրաինայում և ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետել Բալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում։

«Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա Ուկրաինայով գործը չի կանգնի։ Պարզ է, որ Պուտինը հիմա մտադիր է ագրեսիվ պատերազմի և, ցավոք, միանգամայն հավանական է, որ այդ ագրեսիան կշարունակվի և այլ երկրներում»,- ասել է Դոմբրովսկիսը։

13:37

Cloudflare ընկերությունը հրաժարվել է ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանից։ 

13:29

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Ռուսաստանն առաջ չի շարժվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը BBC-ին տված հարցազրույցում գնահատական է տվել Ուկրաինայում ռուսական զորքերի ընթացիկ դիրքերին։

«Ռուսաստանը դեռ առաջ չի կարողանում գնալ, հիմա պատերազմի 13-րդ օրն է։ Կիևից հյուսիս գտնվող շարասյունը, որի մասին մենք խոսում էինք, դեռ իր տեղում կանգնած է։ Կարծես, այն իրոք կանգնել է և չի շարժվում»,- ասել է Ուոլեսը։

Բրիտանացի նախարարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի ստորաբաժանումները «ավելի շատ են ընկնում հուսահատության մեջ և ուղղակի կրկնապատկում են դաժանությունը»։

13:24

Ուկրաինացիների 78 %-ը հավատում է պատերազմում Ուկրաինայի հաղթանակին, ևս 19 %-ը կարծում, որ կհաղթի Ռուսաստանը։ Նման արդյունքներ է ցույց տվել սոցիոլոգիական հետազոտությունը, որն իրականացվել է «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի, Կոգնիտիվ մոդելավորման ինստիտուտի և «Առաջին վարկանիշային համակարգ» գործակալության կողմից։

Համաձայն այդ հետազոտության, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակն էականորեն աճել է և դարձել շուրջ 75 %։

13:12

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար. Ռուսական զինուժը դանդաղեցրել է հարձակումը

Ռուսական զինծառայողները դանդաղեցրել են Խարկովի մարզում հարձակումը։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Մենք մեր դիրքերը պահում ենք։ Վերջին մի քանի օրերի ընթացքում թշնամու մարտական ստորաբաժանումների և դիվերսիոն-հետախուզական խմբերի դեպի քաղաք առաջընթաց չի եղել»,- հայտնել է Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ Խարկովից արդեն տարհանվել է ավելի քան 600 000 հազար մարդ։ Սակայն իրավիճակը շարունակում է ծանր մնալ Խարկովի մարզի Իզյում քաղաքում։

«Ռուսական զորքերը փորձում էին գրավել քաղաքը, մենք պաշտպանեցինք։ Բայց ռուսական բռնազավթիչը շարունակում է պաշարել քաղաքը,՝ խոչընդոտելով այնտեղ հումանիտար բեռների առաքմանն ու բնակչության տարհանմանը»,- գրել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը։

13:06

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն իրականացնել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բեռնատարով ռուսական դեսպանության դարպասների մեջ մխրճվելու փաստով։ Պատահարի արդյունքում ոչ ոք չէր տուժել։

Բաստրիկինը հանձնարարել է իրավական գնահատական տալ բեռնատարի վարորդի գործողությանը՝ միջազգային պաշտպանության տակ գտնվող հաստատության վրա հարձակման հոդվածով։

12:59

Աշխարհի առաջատար վճարումային համակարգերից մեկը՝ JCB-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Ընկերությունում հայտնել են, որ Ռուսաստանում թողարկված JCB քարտերը չեն գործի արտասահմանում, իսկ այլ երկրներում թողարկված քարտերը՝ չեն գործի Ռուսաստանում։

«Մենք ցավում ենք ցանկացած անհարմարության համար, որոնք կարող ենք հասցնել մեր հաճախորդներին և գործընկերներին։ Միջազգային հանրության հետ միասին մենք հույս ունենք, որ Ուկրաինայում խաղաղությունն ու կայունությունը առաջիկայում կվերականգնվի»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։ 

Նախատեսվում է, որ ընկերությունն իր աշխատանքը Ռուսաստանում կդադարեցնի մարտի 14-ից։

12:52

Մենք հասկանում ենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ ՌԴ հասցեին հնչող անհիմն մեղադրանքների և «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի առնչությամբ մենք լիարժեք իրավունք ունենք՝ «հայելային» որոշում կայացնելու և էմբարգո սահմանելու «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարման համար, որն այսօր ծանրաբեռնված է 100%-ով։ Սակայն մենք դեռևս այդ որոշումը չենք կայացնում։ Դրանից ոչ ոք չի շահի։ Թեև եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններով և Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով մեզ դրդում են դրան։ [ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ] |interfax.ru|

12:51

Կիևի մարզի Իրպեն քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը հայտարարել է, որ մարտի 7-ի երեկոյան «ռուսական կողմից հաղորդագրություն է ստացել, որտեղ սպառնալիք կա իր կյանքի ու առողջության համար և փաստացի պահանջվում է հանձնել Իրպեն քաղաքը»։ Նա հրապարակել է Whatsapp-ի հաղորդագրության սքրինշոթը, որն ուղարկվել է ռուսական համարից։ Հաղորդագրության մեջ նշվում է.

«Հարգելի' Ալեքսանդր, դուք հնարավորություն ունեք փրկելու ձեր կյանքն ու առողջությունը, իսկ հնարավոր է, որ բարելավեք նաև ձեր նյութական դրությունը։ Եթե առաջարկությունը հետաքրքրեց, պատասխան նամակով + դրեք։ Առաջարկի գործողության ժամկետը 24 ժամ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թե ով է Մարկուշինին նման հաղորդագրություն ուղարկել, պարզ չէ։ Նա կարծում է, որ առաջարկն ստացվել է ռուսական կողմից։ Մարտի 8-ի առավոտյան, ի պատասխան հաղորդագրության, Իրպենի քաղաքապետը մինուս է ուղարկել, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջի միջոցով պահանջել, որ ռուսական զորքերը լքեն Իրպենը։

12:47

Սկսվել է Սումիից Պոլտավա տարհանման առաջին փուլը։

12։42

Մենք ռուսական կողմին և Կարմիր Խաչին ուղարկել ենք Վոլնոխովայի մարդասիրական միջանցքների մշակված երթուղիները՝ Զապորոժիե-Մարիուպոլ, Զապորոժիե-Կիև և Կիևի մարզից դեպի արևմտյան Ուկրաինա, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզից արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ հաստատել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ապահովել հրադադարի ռեժիմը այդ երթուղիներում։ [Ուկրաինայի փոխվարչապետ]

12:37

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային ու Կարմիր Խաչին է ներկայացրել Կիևից, Խարկովից, Մարիուպոլից և Վոլնովախայից տարհանման հումանիտար միջանցքների իր երթուղիները։ 

Ավելի վաղ, Ռուսաստանն առաջարկել էր տարբերակներ, որոնք ենթադրում են այդ քաղաքների բնակչության տարհանում դեպի Բելառուս և Ռուսաստան։ Ուկրաինական կողմը հանդես է եկել նրա օգտին, որ մարդիկ տարհանվեն դեպի Ուկրաինայի տարածք։

12:32

Ավստրալական Ampol և Viva Energy ընկերությունները հայտարարել են ռուսական նավթի գնումից հրաժարվելու մասին։

12:22

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է 1,7 միլիոն մարդ, հիմնականում կանայք և երեխաներ։

12:12

Ուկրաինայի ԳՇ-ի առավոտյան թարմացումը։

  • ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները, սակայն զորքերի տեղաշարժը էականորեն դանդաղել է,
  • ընթանում է Չեռնիգով քաղաքի պաշտպանությունը,
  • շարունակվում է Կիևի պաշտպանությունը, 
  • պաշտպանական մարտեր են ընթանում Նիկոլարի արվարձանում,
  • ռուսական զորքերը բարոյալքված են և հաճախ են դիմում կողոպուտի և տեղացիների նկատմամբ բռնության,
  • զբաղեցրած տարածքներում գործում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

12:11

Ռուսաստանը P5+1-ի անդամ է։ Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում է՝ նրանց շահերից է բխում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Ահա թե ինչպես ենք մենք մոտենում այս բանակցություններին և քննարկումներին։ Եվ իհարկե, ինչպես երեկ ասաց պետքարտուղարը, մենք չենք հավատում, որ նրանց (ՌԴ-ի- խմբ․) նկատմամբ պատժամիջոցները որևէ կապ ունեն այդ ընդհանուր նպատակի հետ (միջուկային համաձայնագրի- խմբ․): [Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակի]

12:10

Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում 10 միլիարդ դոլարի վնաս է կրել Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների պատճառով։ Նման գնահատական է տվել ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ |ukrinform|

12:09

ՌԴ դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ, ասվում է Castellum.ai պատժամիջոցների հետևման տվյալների բազայից։ Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ մոտ 2800 նոր սահմանափակում է մտցվել։ Ամենաշատը պատժամիջոցներ է սահմանել Շվեյցարիան։

12։08

ՌԴ զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել են Ժիտոմիրի մոտակայքում գտնվող աերոդրոմը։ [ՌԴ ՊՆ]

12։04

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:

11:59

Ուկրաինայի կառավարությամբ որոշմամբ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների հետ ամուսնության գրանցումը կարող է տեղի ունենալ առանց նրանց անձնական ներկայության։ Դա տարածվում է ամուսնության գրանցման այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարի 24-ից հետո։

11։58

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական զորքերի կործանիչները օդում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու «МиГ-29» և «Су-27» մեկ ինքնաթիռ․ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2482 օբյեկտ։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը ազատագրել են 9 բնակավայր։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի Օսավախիմ թաղամասի վրա»։ |tass.ru|

11:53

Սումիում զոհվել է 9 մարդ, այդ թվում երկու երեխա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը։ Մարտի 7-ի երեկոյան ավիացիան հարվածներ էր հասցրել Ռոմենսկայա և Սպարտակի փողոցներում գտնվող բնակելի շենքերին։ Մարտի 8-ի գիշերը և երեկոյան Սումի շրջանում ևս պայթյուններ էին եղել։

11:44

ՌԴ ՊՆ առավոտյան թարմացումը։

  • Հումանիտար միջանցնքեր են բացվում Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից։ Մոսկվայի ժամանակով 10:00-ից կգործի լռության ժամը,
  • Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի Օսավիախիմ թաղամասի նկատմամբ,
  • Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել 8 բնակավայրերի նկատմամբ։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ, այդ թվում շարքից հանվել է Ժիտոմիրի Օզյորնոյե շրջանում գտնվող օդակայանը,
  • Ռուսական կործանիչները խոցել են երկու МиГ-29 և մեկ СУ-27 ինքնաթիռ,
  • «Հատուկ գործողության ժամանակ» ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2482 օբյեկտ։

11:38

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) լռության ռեժիմ է հայտարարել, որպեսզի Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից հումանիտար միջանցք բացի և տարհանի խաղաղ բնակչությանը։

11:34

Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաընկերությանը։ Հիմնական մտքերը.

  • «Ժողովուրդը, որն ընտրել է ինձ, պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի»,
  • «Ոչ թռիչքային գոտին անհրաժեշտ է, որպեսզի խոցվեն հրթիռները։ Ես այդ մասին ասել եմ Բայդենին։ ԱՄՆ նախագահը կարող է ավելին անել»,
  • «Պուտինը գտնվում է տեղեկատվական պղպջակի մեջ։ Նա կարող է ինքն ավարտել պատերազմը, որն սկսել է»,
  • «Ապանացիֆիկացումը, որն առաջարկում է Պուտինը, ազգի ոչնչացում է, նացիզմ է»։

11։31

Ճապոնիան սառեցրել է ևս 32 ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների և գործարարների ակտիվներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Պատժամիջոցները կիրառվել են 20 ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալների, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և այն ընկերությունների ղեկավարների դեմ, որոնք սերտորեն կապված են կառավարության հետ։ |reuters.com|

11:24

Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական զինուժի անձնակազմի կորուստները գերազանցել են 12 հազարը։ Վերջին օրերին ռուսական կողմը անձնակազմի կորստի թարմ տվյալներ չի հրապարակել։ Վերջին անգամ ռուսները մարտի 2-ին էին հայտարարել 498 զոհի և 1597 վիրավորի մասին։

11:13

Ուկրաինանա մարտի 8-ին պատրաստ է ապահովել Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով շարժը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

Ուկրաինական զինծառայողները լռության ռեժիմ են սահմանել Կիևի ժամանակով 09:00-21:00-ն (Երևանի ժամանակով՝ 11:00-ից 23:00-ն)։ Հումանիտար միջանցքով շարժը սկսվել է Կիևի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 12։00-ից)։

11:07

Ուկրաինայի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ մինչ այսօր տարհանվել է ավելի քան 292 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 61 հազար երեխա և հաշմանդամություն ունեցող 1299 անձ։

11։02

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 39 անգամ կրակել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուղղությամբ։ Գնդակոծվել է  14 բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկն ու Գորլովկան։  [ԴԺՀ հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն] |tass.ru|

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 8-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Ալիշեր Ուսմանովը, Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, Դմիտրի Կոզակը, Սերգեյ Կիրիենկոն և Դմիտրի Պեսկովը,
  • Ավստրալիան հայտարարել է պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին, սակայն դեռևս չի հրապարակել նոր մասնակիցների անունները,
  • Սումի քաղաքի իշխանությունները հայտարարել են հրթիռակոծման մասին, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ,
  • OBI շինարարական հիպերմարկետների ցանցը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում,
  • Ռուսաստանից հեռանում է կոսմետիկայի և օծանելիքի Estee Lauder արտադրողը,
  • Զելենսկին հետ է կանչել բոլոր այն խաղաղապահներին, որոնք Ուկրաինայի սահմաններից դուրս մասնակցում են խաղաղապահ առաքելություններին,
  • Ուկրաինական կողմը հայտարարել է Խարկովի ուղղությամբ ռուս գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովի զոհվելու մասին։ Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել,
  • YouTube-ը արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի ալիքը,
  • Procter&Gamble-ը հրաժարվում է Ռուսաստանում ներդրումներից և կրճատում իր արտադրանքի տեսականին ռուսական շուկայում։

10:52

Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրելու Ուկրաինայում։ |tass.ru|

10:50

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը շարունակական հայտնելու, ինչպես նաև ուկրաինական քաղաքների Ռուսաստանի հարձակումներն ու խաղաղ բնակչության շրջանում ավելացող մահերը դատապարտելու նպատակով։ 

10:29

Ռուսաստանը հույս ունի Ուկրաինայի հետ լուծում գտնել Ղրիմի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլից հետո։ |tass.ru|

10:16

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է աշխարհում բոլոր առաքելություններից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին սարքավորումների հետ միասին։ [Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ]

10։15

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ Խարկովի, Սումիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի՝ ռուսական կողմի ժամանակավորապես գրավված տարածքներում լայնորեն արձանագրվում են կողոպուտների և տեղի բնակիչների նկատմամբ բռնի գործողությունների փաստեր։

Թեմայի այլ նորություններ