Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 12 (թարմացվող առցանց լուսաբանում)
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    5 կմ/ժ
  • Լոռի 24°C
    39%
    10 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    48%
    13 կմ/ժ
  • Արարատ 27°C
    17%
    2 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    48%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    23%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.18523
  • Դոլար = 388.602

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 12 (թարմացվող առցանց լուսաբանում)

Ռուսական ռազմական գործողություններ Ուկրաինայում, օր 12 (թարմացվող առցանց լուսաբանում)

23։53

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։  Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

23։46

Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, անշուշտ, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները կարող են արագ շարժվել դեպի դա, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք ապահովել, որ մենք շարժվենք միասին և մտածենք նույն ուղղությամբ։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն]

23:03

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկայում չի սպասում Ուկրաինայում իրավիճակի կարգավորում։

23:01

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ուկրաինական կողմը գերեվարել է մոտ 2000 ռուսաստանցի զինծառայողի։

22:52

Ֆրիլանս աշխատանքի համար նախատեսված ամենամեծ հարթակը՝ Upwork-ը ևս դադարեցնում է Ռուսաստանում իր աշխատանքը։

22:49

РИА Новости-ն էլ հրապարակել է Բելովեժյան թավուտից ռուսական պատվիրակության հեռանալու տեսանյութը։

22:47

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը կկայանա «ամենասեղմ ժամկետներում»։ Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։

22:43

ТАСС-ը հրապարակել է ուկրաինական պատվիրակության Բելովեժյան թավուտը լքելու կադրերը։

22:38

УНИАН-ը ռուսական Սումիում խոցված ռուսական ռազմատեխնիկայի նոր լուսանկարներ է հրապարակել։

22:35

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինա է մտցրել ներխուժման համար կենտրոնացված զինուժի գրեթե 100 %-ը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։

ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Պենտագոնը դեռևս չի տեսնում նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինա ուղարկել նոր ուժեր։

22:31

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Sky News-ին, գրում են, որ ռուսական զինուժի կողմից սպանվել է Գոստոմել քաղաքի քաղաքապետը։

22։30

Մենք երկար ժամանակ քննարկել ենք հումանիտար միջանցքների խնդիրը․ հուսով ենք, որ միջանցքները կսկսեն գործել վաղվանից։ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց։  Բանակցություններից մեր սպասելիքները չարդարացան, բայց դրանք կշարունակվեն։ [Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի]

22:25

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Լեհաստանի սահմանը հատելու պահին ձերբակալվել է Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն։ Հայտնի է, որ վերջինս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերիմն է։ 2021 թվականի մայիսին նա հեռացվել էր իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։

22:19

Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ուկրաինական կողմի հետ երկար քննարկել են հումանիտար միջանցքների խնդիրը, ինչպես նաև այն, որ «տեղում ուկրաինական ուժերը չեն կատարում իրենց հրամանատարների հրամանները»։ «Հուսանք, որ վաղվանից միջանցքները կգործեն»,- նշել է նա։

Պուտինի օգնականի խոսքով՝ դեռևս վաղ է խոսել ինչ-որ դրական բանի մասին։ Ըստ նրա՝ որևէ փաստաթուղթ ստորագրել չի հաջողվել։ «Բանակցություններից մեր սպասումները չեն արդարացվել։ Երկխոսությունը շարունակվում է»,- նշել է նա։

22:10

«Չեմ կարող թողնել ծերերին. Ո՞վ և ինչո՞ւ է մնում Կիևում». BBC-ի նոր ռեպորտաժը Ուկրաինայի մայրաքաղաքից

22:08

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքում է կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ ռուսական կողմի պնդումները։

22։07

Բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց։ Հումանիտար միջանցքների աշխատանքների բարելավմանն ուղղված փոքր դրական տեղաշարժեր կան։ Կարգավորման հիմնական քաղաքական հատվածի՝ կրակի դադարեցման և անվտանգության երաշխիքների հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են։ Այսօրվա դրությամբ էական արդյունքներ չկան։ [Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ]

22:04

Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ հրադադարի, զինադադարի և մարտական գործողությունների ավարտի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները կշարունակվեն։

«Այսօրվա դրությամբ՝ իրավիճակը էականորեն բարելավող արդյունքներ դեռևս չկան»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։

22:00

Բանակցությունների ավարտից հետո ուկրաինական պատվիրակության անդամները նշել են, որ առաջընթաց կա հումանիտար միջանցքների հետ կապված հարցերում։

21։54

Մենք սարսափած ենք Պուտինի՝ Ուկրաինա չհրահրված և դաժան ներխուժումից։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել իր պարտավորությունը՝ լիովին հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների օրենքը։ Մենք մշտապես ընդգծել ենք այս անօրինական ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը և պատասխանել ենք Ուկրաինայի՝ պաշտպանական ռազմական տեխնիկա տրամադրելու խնդրանքներին։ Մենք կշարունակենք դա անել և կներկայացնենք պաշտպանական աջակցության հետագա փաթեթներ։ [Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարների համատեղ հայտարարությունը]

21:50

Բելովեժյան թավուտում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է։ Այդ մասին հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանությունը։

21:42

Ռուսաստանցի օլիգարխ միլիարդատեր Օլեգ Դերիպասկա. «Մեզ որքան հնարավոր է շուտ խաղաղություն է պետք»։

21:40

CNN-ի թղթակից և հաղորդավար Ջիմ Սքութոն, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն այս պահի դրությամբ Ուկրաինային են փոխանցել հակատանկային 17 000 հրթիռ և շարժական զենիթահրթիռային Սթինգեր համալիրի 2000 հրթիռ։

 

21:34

ԵՄ-ն սկսել է դիտարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ դիմումները

Եվրոպական միությունը երկուշաբթի օրը պաշտոնապես սկսել է դիտարկել Միությանն անդամակցելու Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը։

Պատերազմի պայմաններում, որը Ռուսաստանը ձեռնարկել է Ուկրաինայի դեմ, այս քայլն ունի հստակ խորհրդանշական բնույթ, սակայն այն միայն առաջին քայլն է գործընթացում, որը կարող է տևել մի քանի տարի, իսկ դրական արդյունքը երաշխավորված չէ։

Ինչպես հայտնել է Agence France Press-ը, հղում անելով ֆրանսիացի դիվանագետներին, երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ երկրների դեսպանները պաշտոնապես խնդրել են Եվրոպական հանձնաժողովին գնահատել հետխորդհրային երեք երկրների դիմումները։ 

Նույնիսկ այդպիսի գնահատական տալը Եվրոպական հանձնաժողովից կարող է պահանջել տարիներ, էլ չասած անհրաժեշտ բարեփոխումների մասին, ինչը կնպաստի, որպեսզի Եվրամիության 27 երկրները համաձայնվեն իրենց շարքն ընդունել նոր պետությունների։

21:26

ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարները համաձայնեցրել են ՌԴ-ից նավթի ներկրման արգելքի և Ռուսաստանի ու Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունների չեղարկման օրինագիծը։

21:21

Ուկրաինական բանակը Պրիլուկիի մոտ խոցել է ռուսական ռազմական բենզատարների շարասյուն։

21։17

Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի ևս 10 անձի նկատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ «Ցուցակում ընդգրկված են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ և Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

21:11

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն նոր տվյալներ է հրապարակել.

  • շարունակվում է հիմնական քաղաքների, կարևոր ճանապարհների և Կիևի պաշտպանությունը,
  • Ռուսական ուժերը Բելառուսի տարածք են տեղափոխում ավիացիոն ստորաբաժանումներ՝ Ուկրաինայի խոշոր քաղաքներին և արդյունաբերական ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար,
  • Կիևի մարզի Միլա բնակավայրում «կադիրովյան վարձկանների ստորաբաժանումը գնդակոծում է խաղաղ բնակչությանը»,
  • Կոնոտոպում և Ախտիրկայում գտնվող ռուսական ուժերը կորցրել են անձնակազմի մինչև 50 %-ը,
  • Ռուսական զինուժի բարոյահոգեբանական վիճակը մնում է շատ ցածր և ունի անկման միտում։ Առանձին ուղղություններով ռուսական ուժերը նետում են իրենց փաստաթղթերը և փորձում վերադառնալ ՌԴ տարածք։

21:10

Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ ռուսական ուժերը գրավել են քաղաքային հեռուստաաշտարակը և ռադիոաշտարակը։

21:08

Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են խոցված ռուսական ռազմանավի տեսանյութը։

20:30

ՌԴ կապի նախարարությունը վստահեցնում է, որ այդ երկիրը չի անջատվի ինտերնետից։

20:23

Կանադայի կառավարությունը նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել

Պատժամիջոցների տակ հայտնվել են.

  • ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն,
  • Նիկոլակ Պատրուշևի որդին, Ռոսսելխոզբանկի կառավարման խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը,
  • հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը,
  • RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը,
  • գործարար Օլեգ Դերիպասկան,
  • Պետդումայի պատգամավոր Պավել Կրաշենիննիկովը,
  • Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը,
  • Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև ոմն Վիկտոր Գավրիլով և Դմիտրի Իվանով։

20։19

Բուդապեշտը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգային։ Նրա խոսքով՝ «այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ է ներկայացնում ֆորինտի (Հունգարիայի ազգային արժույթը-խմբ․) համար»: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի սահմանափակող միջոցներն արդեն իսկ զգալի վնաս են հասցրել հունգարական տնտեսությանը, մասնավորապես՝ ֆորինտին։

20:12

Դոնեցկի զինծառայողները դուրս են եկել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի սահման

Այդ մասին հայտարարել է ԴԺՀ ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Հաջող հարձակողական գործողությունների ընթացքում Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդական ոստիկանության ստորաբաժանումները դուրս են եկել Զապորոժյեի սահման և վերահսկողություն սահմանել Ազով, Ռոզովկա և Միրնոյե բնակավայրերի նկատմամբ»։

Ըստ նրա՝ անջատողականների հետ մարտերի ընթացքում ուկրաինական կողմն ունի գրեթե 600 զոհ, ավելի քան 700-ը վիրավորվել են։ Իրենց կորուստների մասին անջատողականները տվյալներ չեն հրապարակել։

20:02

Հունգարիան դեմ է ռուսական նավթի և գազի դեմ պատժամիջոցներին

Հունգարիայի ֆինանսերի նախարար Միխայ Վարգան հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Վարգան նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խիստ հարվածել են հունգարական ֆորինտի վրա, որի փոխարժեքն ընկել է եվրոյի նկատմամբ։ Հունգարիան Եվրամիության անդամ է, սակայն չի մտնում եվրոյի գոտու մեջ։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա կառավարության անդամները, Ղրիմի Ռուսաստանին միացումից հետո, բազմիցս դեմ են արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին, սակայն արդյունքում մշտապես կողմ քվեարկել։

19:57

Միխայիլ Պոդոլյակ. բանակցությունների մասնակից Դենիս Կիրեևի մահը որևէ առնչություն չունի բանակցային գործընթացի հետ

Հետախույզ Դենիս Կիրեևը մասնակցում էր բանակցությունների առաջին փուլին։ Մի քանի օր անց Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել էր նրա մահվան մասին։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա իբր կասկածվում էր պետական դավաճանության մեջ և սպանվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալության ժամանակ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիրեևը չի եղել պատվիրակության անդամ, այլ միայն մատուցել է խորհրդատվական ծառայություններ։ Նրա հիմնական աշխատանքը եղել է հետախուզական ծառայությունների մատուցումը և «իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ» սպանվել է Կիևում։

Ըստ Պոդոլյակի՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Պոդոլյակի սպանության մասին լուրը տարածել էին ռուսամետ տելեգրամյան ալիքները։ 

Պոդոլյակը նաև նշել է, որ Կիրեևը չի եղել «բանակցային խմբում Ռուսաստանի լրտես»։

19։44

Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպան Մելինդա Սիմոնսը լքել է երկիրը անվտանգային ծանր իրավիճակի պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ «Մեր դեսպանը լքել է Ուկրաինան անվտանգության լուրջ իրավիճակի պատճառով»,- ասել է նա։ Երկուշաբթի ավելի վաղ արտգործնախարարությունը հայտնել էր, որ անվտանգության վատթարացման պատճառով բրիտանացի դիվանագետներն այլևս չեն կարողանա հյուպատոսական օգնություն ցուցաբերել անմիջապես Ուկրաինայի տարածքում։ Ինչպես ասել է Թրասը, երկրում բրիտանական ոչ մի դիվանագիտական ​​առաքելություն այլեւս չի գործում։

19:41

ՄԱԿ. Ուկրաինաոում ռազմական գործողությունների մեկնարկից հետո զոհվել է ավելի քան 406 խաղաղ բնակիչ, վիրավորվել ավելի քան 800-ը։

19:39

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ. ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ կիրառել մասնակի առևտրային էմբարգո

Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, լատվիացի Վալդիս Դոմբրովսկիսը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունը, հնարավոր է, Ռուսաստանի նկատմամբ մտցնի որոշ տեսակի ապրանքների ներկրման արգելք, ինչը ներկայումս իրականացվում է Բելառուսի նկատմամբ։

«Արտահանման վերահսկողությունը ներկայումս իրականացվում է և Ռուսաստանի, և Բելառուսի համար։ Բելառուսի համար մտցվել է որոշ ապրանքատեսակների մատակարարման արգելք։ Նախատեսվում է այդպիսի արգելքներ կիրառել նաև Ռուսաստանի նկատմամբ»,- բալթիական BNS և LETA գործակալություններին նշել է Դոմբրովսկիսը։

Թե ինչ ապրանքատեսակի մասին է խոսքը, եվրոպացի պաշտոնյան չի նշել։

19:32

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել ճեպազրույցով։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նովոուկրաինսկոյե, Ստարոմայորսկոյե, Ստարոմլինկովա, Մայորովո և Ռեմովկա բնակավայրերը,
  • Լուգանսկի և Դոնեցկի վերահսկողության տակ են անցրել 12 բնակավայր,
  • Ազգայնականները կրակ են բացում Մարիուպոլի խաղաղ բնակչության վրա։ Նրանք ստիպված են թաքնվել նկուղներում,
  • Ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է 26 ռազմական օբյեկտ։

19:28

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հասկացնել է տվել, որ Գերմանիան դեռևս չի հրաժարվի ռուսական նավթից և գազից

Բեռլինը Եվրամիության իր գործընկերների հետ փնտրում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ, բայց դա «մի գիշերվա մեջ անել հնարավոր չէ», հայտարարել է Շոլցը։

Ռուսական էներգակիրների մատակարարումն արդեն իսկ արգելել է Կանադան։ Նույն տարբերակը դիտարկում է նաև Միացյալ Նահանգները։

19:17

Դոնի Ռոստովում Ուկրաինայի հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր աշխատակիցները լքել են Ռուսաստանի տարածքը։

19:10

Բելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը։

19:03

Ուկրաինացի ընդդիմադիր գործիչ Յուրի Բոյկոն կեղծ է անվանել այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանը իբր պահանջում է, որ նա դառնա Ուկրաինայի վարչապետ։

Ավելի վաղ ռուսական կողմի այդ ենթադրյալ պահանջի մասին հայտնել էր Bellingcat-ի լրագրող Խրիստո Գրոզևը։

19:00

Իռլանդիայում բեռնատարը մխրճվել է ռուսական դեսպանության դարպասների մեջ

 

Բեռնատարի վարորդը, որն իրեն անվանել է «սովորական բանվոր», իր գործողությունն անվանել է բողոքի նշան ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։ «Ես ուզում եմ, որ դեսպանն ու իր գործընկերները լքեն այս երկիրը։ Այս ազատ երկիրը»,- հայտարարել է նա։

Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

18:20

Բելովեժյան թավուտում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլը։

17:58

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Նա նշել է, որ պետք է համոզված լինեն, որ պատժամիջոցների ազդեցությունը առավելագույնին կհասցվի։

17:42

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են միջուկային օբյեկտների սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը, քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքների գնդակոծումը ռուս զավթիչների կողմից։ Այս մասին նշված է Զելենսկու թվիթերյան էջում։

17:17

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները։ Նիստի ավարտին դատավոր Ջոան Դոնոխյուն հայտնեց, որ դատարանը մտադիր է հնարավորինս շուտ որոշում կայացնել միջանկյալ միջոցների մասին։ Նա նաև խնդրեց հայցվոր կողմին (Ուկրաինայի ներկայացուցիչներին- խմբ․) կապի մեջ մնալ դատարանի հետ՝ հաշվի առնելով, որ գուցե անհրաժեշտություն առաջանա գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու։

17։07

Լեհաստանի իշխանությունները մշակել են օրինագիծ, ըստ որի՝ Ուկրաինայի փախստականներին կթույլատրվի օրինական կերպով ապրել և աշխատել երկրում 18-ից 36 ամիս: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ |tass.ru|

17:02

Կիևում, Դնեպրում և Վինիցայում միաժամանակ միացվել են օդային տագնապի ազդանշանները։

16։48

Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չեն մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին, որտեղ մեկնարկել է ընդդեմ Մոսկվայի Կիեւի հայցի քննությունը։ Այս մասին նիստի բացման ժամանակ հաղորդել է դատավոր Ջոն Դոնահյուն։ Նա նշել է, որ «ցավում է ՌԴ ներկայացուցիչների բացակայության համար»։ Դատարանի դահլիճում ռուսների տեղերը դատարկ են։ Հեռարձակումը ցուցադրվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքում։

16։45

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել ՌԴ ռազմական գործողությունը։

16։41

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ՌԴ նկատմամբ անբարյացակամ գործողություններ են կատարում։ Ցանկում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, ԵՄ երկրները, Թայվանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Կանադան, Կորեան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Չեռնոգորիան, Սան Մարինոն, Սինգապուրը։

16։31

Ինքնաթիռներ արտադրող Boeing ամերիկյան ընկերությունը դադարեցրել է ռուսական տիտանի գնումները ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, հայտնում է Тhe wall street journal պարբերականը։ Ընկերությունը փակել է ինժեներական գրասենյակները Մոսկվայում և Կիևում և հրաժարվել ինքնաթիռների մասեր մատակարարել ռուսական ավիաընկերություններին։ Boeing-ն իր օգտագործած ամբողջ տիտանի մոտ մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից և Ղազախստանից: Ընկերությունը վստահեցրել է, որ տիտանի առկա պաշարները բավարար են ինքնաթիռների արտադրության համար։

16:31

Նիկոլաևի օդանավակայանը գտնվում է ուկրաինական զինուժի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Այսօր, ավելի վաղ, նա նշել է, որ օդանավակայանի տարածք են մտել ռուսական զինծառայողները։

16:17

Ամերիկյան Boeing ընկերությունը դադարեցրել է ռուսական տիտանի ձեռքբերումը։ Ընկերությունը փակել է նաև Մոսկվայում և Կիևում իր ինժեներական բյուրոները և հրաժարվել ռուսական ավիաընկերություններին մատակարարել ավիապահեստամասեր։

16:02

Ռուսաստանը հրապարակել է ոչ բարեկամական երկրների ցանկը։ Այդ երկրներն են.

  • Ավստրալիա,
  • Ալբանիա,
  • Անդորրա,
  • Մեծ Բրիտանիա,
  • ԵՄ երկրներ,
  • Իսլանդիա,
  • Կանադա,
  • Լիխտենշտայն,
  • Միկրոնեզիա,
  • Մոնակո,
  • Նոր Զելանդիա,
  • Նորվեգիա,
  • Հարավային Կորեա,
  • Սան Մարինո,
  • Սինգապուր,
  • ԱՄՆ,
  • Թայվան,
  • Ուկրաինա,
  • Մոնտենեգրո,
  • Շվեյցարիա,
  • Ճապոնիա։

15:58

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ ուկրաինական զինուժը ոչնչացրել է ռուսական ռազմանավ։

15:54

Վլադիմիր Զելենսկին լեհական Newsweek-ի շապիկին։

15։51

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Կիևի ժամանակով 16:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18։00-ին)։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միքայել Մոդոլյակը՝ կից հրապարակելով լուսանկար։

15:49

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, որոնցից մի քանի կարող են մտցվել մարտի 8-ին։

Պատժամիջոցները նախատեսվում են սահմանել նավահանգիստների և նավերի, մեծ թվով ֆիզիկական անձանց, ինչպես նաև ռազմական սարքավորումների մեջ կիրառվող տեխնոլոգիաների նկատմամբ։

15։44

Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական   ֆորումի շրջանակներում ծրագրվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ [ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա] |tass.ru|

15:43

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան նախատեսում են «շփում» ունենալ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որը կկայանա այս շաբաթվա վերջին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

15։36

Ուկրաինական Խարկով մարզում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մինչ օրս զոհվել է 209 մարդ, որոնցից 133-ը՝ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հայտնում է Խարկովի ոստիկանությունը։ Վերջինիս տվյալներով փետրվարի 24-ից ի վեր սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 41 ներկայացուցիչ, 4 ոստիկան, 8 ազգային գվարդիա, պետական սահմանապահ ծառայության 4, ազգային անվտանգության 1, ազգային ռազմաօդային ուժերի 4 ներկայացուցիչ եւ տարածքային պաշտպանության 14 մարտիկ։ Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում է ստացել 443 մարդ, որից 319-ը՝ խաղաղ բնակիչներ։

15:24

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կմեկնարկեն Մոսկվայի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

15:19

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Բրեստի մարզ, որտեղ կկայանան Ուկրաինայի հետ բանակցությունները։ Ուկրաինական պատվիրակությունը դեռևս ճանապարհին է։ 

14:47

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի լքի Կիևը, որովհետև «բավականին խիզախ է և չի վախենում»։ 

Ավելի վաղ, ռուսական իշխանությունները մի քանի անգամ նշել էին, որ Զելենսկին մեկնել է Կիևից և նույնիսկ Ուկրաինայում չէ, սակայն այդ տեղեկատվությունը չէր հաստատվել։ Հայտնի է, որ Զելենսկին գտնվում է Կիևի գաղտնի բունկերներից մեկում։

14։34

Եթե ներխուժումը շարունակվի, եւ ՌԴ-ն չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է հարկավոր է պատժամիջոցների փաթեթ, նոր պատժամիջոցներ, պատժամիջոցային քայլեր՝ ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում։ Դա կարելի է կոչել էմբարգո, կամ ուղղակի բարոյականություն․․․ Երբ հրաժարվում ես գումար տալ ահաբեկչին։ [Վլադիմիր Զելենսկի] |unian.net|

14:32

Միացյալ Նահանգները հավելյալ 400 զինծառայող կուղարկի Լիտվա։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Լիտվա կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ից Լիտվա կժամանի 400 զինծառայող՝ 1-ին զրահատանկային դիվիզիայի մարտական խմբից։

14:27

Այսպիսի տեսք ունի հիմա Խարկովի Պավլովո Պոլե շրջանը։

14:23

Այսպես է տեղի ունենում Իրպեն քաղաքից բնակչության տարհանումը։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ անցնում ավերված կամրջի մոտով, որը վնասվել է կիրակի օրը։ Ինչպես հայտնում է Суспильне հեռուստաընկերությունը, երկու ժամվա ընթացքում քաղաքից դուրս է եկել մոտ երկու հազար մարդ։

14։15

Ուկրաինայի Պաշտպանության փոխնախարար Գաննա Մալյարը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե անցած 11 օրերի ընթացքում (24.02-07.03) ինչ կորուստներ է կրել ռուսական կողմը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն ունի շուրջ 11 հազար զինվորակա.ն զոհ, 290 տանկի եւ 999 մարտական զրահապատ մեքենաների կորուստ։

14:04

Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակությունն արդեն բելառուսական Բրեստում է։ Այս մասին գրում է Sputnik Беларусь-ը՝ վկայակոչելով FlightRadar-ի տվյալները։

13:53

Ռուսական զինծառայողները մտել են Նիկոլաևի օդանավակայանի տարածք, սակայն ուկրաինական զինուժը պատրաստվում է նրանց դուրս մղել։ Այդ մասին հայտարարել է Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

 
 

13:50

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար, որը նախատեսվում է մարտի 7-ին։

13:48

Խարկովի կայարանը։ Լուսանկարն արվել է մարտի 6-ին։

13:46

ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումներ են ընթանում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով։ Ուկրաինական կողմը Ռուսաստանին մեղադրում է ցեղասպանության մեջ։ Ուղիղ հեռարձակումն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի պաշտոնական կայք էջով։

13:42

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը նախատեսված է մարտի 7-ին Բելառուսում, կկայանա օրվա երկրորդ կեսին։ «Բանակցությունների մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:00-ին, սակայն ժամանակը կարող է տեղափոխվել՝ ուկրաինական պատվիրակության լոգիստիկ խնդիրների հետ կապված»,- Интерфакс-ին հայտարարել է բելառուսցի քաղաքական գործիչ Յուրի Վոսկրեսենսկին։

13:38

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել բոյկոտել ռուսական արտահանումը։

Ուկրաինայի նախագահը նոր տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը, այդ թվում հրաժարվել նավթից և նավթամթերքից, ինչպես նաև հրաժարվել Ռուսաստան ապրանքներ արտահանելուց։

Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին կրկին կոչ է արել ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի վրա։ Ռուսական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ նման քայլը կորակեն որպես ագրեսիայի դրսևորում։

 

13։36

Գազի գները Եվրոպայում թարմացրել են պատմական ռեկորդը՝ անցնելով 3500 դոլարը՝ հազար կուբամետրի դիմաց։ TTF ամենալիկվիդային հանգույցի ցուցիչով ապրիլյան ֆյուչերսների արժեքը վաճառքների բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց, մի քանի րոպե անց գերազանցել 2500 դոլարը, այնունետև հատել 2700 դոլարի սահմանը։

12։26

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնում է, որ ռուսներն ասում են, որ պատրաստ են բացել միջանցքները, բայց դեպի ՌԴ․ «Այսինքն՝ ուզում են, որ մեր քաղաքացիները գնան ՌԴ տարածք։ Դա անհեթեթ է, ցինիկ, անընդունելի»։

12։20

Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ KPMG-ն հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Նշվում է, որ KPMG-ն ավելի քան 4,500 աշխատակից ունի ՌԴ-ում և Բելառուսում, ու նրանց հետ աշխատանքային կապերի խզումն անհավանական ծանր է։

11:53

Ֆիննական երկու ընկերություններ պանրի ու կաթի արտադրությամբ զբաղվող Valio-ն և սուրճի արտադրությամբ զբաղվող Paulig-ը հեռանում են Ռուսաստանից։

11:31

ԴԺՀ-ն հայտարարել է «լռության ռեժիմի մասին»՝ Մարիուպոլից տարհանում կազմակերպելու համար

«Մարիուպոլ քաղաքից քաղաքացիական բնակչության անվտանգ դուրսբերման ապահովման նպատակով, նախապես սահմանված միջանցքներով, մարտի 7-ին` ժամը 10:00-ից, հայտարարվում է լռության ռեժիմ»,- հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ Մարիուպոլից բնակչության նախորդ տարհանումը տապալվել էր։

11:28

Ականատեսները կադրեր են հրապարակել Նիկոլաևից։

 

11:24

РИА Новости-ն հրապարակել է Մարիուպոլից, Խարկովից և Սումիից հումանիտար միջանցքի քարտեզները։ Նախատեսվում է մարդկանց դուրսբերում դեպի Բելառուսի և Ռուսաստանի տարածք։

11։22

Այսօր և վաղը՝ Մարտի 7-ին և 8-ին, Հաագայի միջազգային դատարանում լսումներ կանցկացվեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ։ |bbc.com|

11:20

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը ժամանակավորապես նվազել է, ինչը պայմանավորված է ռուսական զորքերի «ահռելի կորուստների հետ»։ Ուկրաինացի նախարարի խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են իրենց ուժերն ու միջոցները կենտրոնացնել հարձակումների նոր ալիքի համար, «առաջին հերթին դեպի Կիև, Խարկով, Չեռնիգով և Նիկոլաև»։

Ռեզնիկովը չի մեկնաբանել Ուկրաինա զենքի և սպառազինության մատակարարումը, սակայն զգուշացրել , որ ռուսական զորքերին «անակնկալ» կսպասվի, քանի որ այդ հարցով «էական առաջընթաց»։

 
 

11:13

Ինչպես հայտնում են ուկրաինացի զինվորականները, Կիևի մոտ գտնվող Իրպեն քաղաքը երեք օր շարունակ մնում է առանց ջրի, սննդի և էլեկտրաէներգիայի։ Այդ մասին հայտնում է Украинская правда-ն։ Համանման իրավիճակ է նաև Բուչա քաղաքում։ Ըստ տեղական իշխանությունների՝ մարդիկ թաքնվում են նկուղներում, էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով գրեթե կապ չկա բնակիչների հետ։ Իշխանությունները փորձում են պայմանավորվել բնակիչների համար հումանիտար միջանցքի բացման շուրջ, սակայն տարհանումը դեռևս անհնարին է։

11:08

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը, Խարկովում մարտի 6-ի երեկոյան ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են մի քանի բնակելի շենք և բժշկական ու կրթական հաստատությունների շենքեր։ Փլատակների տակ հայտնաբերվել են 8 զոհվածների մարմիններ։ Տուժածների և զոհերի իրական թիվը ճշտվում է։

11։07

Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հնարավոր պատճառ։ Մարդիկ, որոնք չեն ցանկանում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունից, պետք է հասկանան, որ եթե շարունակեն այն, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am|

11:06

Ուկրաինայի կրթության նախարար Սերգեյ Շկարլետը հայտնել է, որ ռազմական գործողությունների առաջին 11 օրվա ընթացքում երկրում ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է 211 դպրոց։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայում, 2021 թվականի սեպտեմբերի տվյալներով, գործում էր 14 հազար դպրոց։ 

Ստորև հրապարակված տեսանյութում, ինչպես նշվում է, երևում է Ժիտոմիրի դպրոցներից մեկը։

11:03

ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել «Լուգանսկի նավթաբազայի հրթիռակոծման» գործով։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 7-ի գիշերը՝ հակիրճ.

  • Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 100 ռուսաստանցիների նկատմամբ, ներառյալ՝ Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Շոյգուի,
  • Ռուսաստանը մարտի 7-ի ցերեկը պատրաստվում է հումանիտար միջանցքներ բացել Կիևից, Մարիուպոլից, Խարկովից և Սումիից,
  • Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ մարտի 7-ի առավոտյան Նիկոլաև քաղաքը հրթիռակոծվել է համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգից,
  • Ռուսաստանում տեղի ունեցած հակապատերազմական բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 4900 մարդ,
  • Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 130 դոլարը։ Դա առավելագույն ցուցանիշն է 2012 թվականից ի վեր։ ԱՄՆ-ն դիտարկում է ռուսական նավթի ներկրման արգելքի հնարավորությունը։
  • TikTok-ը ռուսական օգտատերերին արգելել է ներբեռնել նոր տեսանյութեր։

10:49

Հրդեհ է բռնկվել Լուգանսկի նավթային պահեստում Ուկրաինայի զինված ուժերի (APU) գնդակոծության արդյունքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման Կոնտակտային խմբի քաղաքական ենթախմբում ԼԺՀ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։ Տեսանյութը՝ այստեղ։ |tass.ru|

10:24

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը և մեղադրել ՌԴ զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա հրթիռային հարձակման մեջ։ |tass.ru|

10։13

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդում է ստացել, որ Մարիուպոլում առաքելության SMM-ի գրասենյակը վնասվել է հրետակոծության հետևանքով։

10:11

Ուկրաինայի ԳՇ-ն հաղորդում է, որ ռուսական կողմը շարունակում է օգտագործել Բելառուսի Հանրապետության օդանավակայանների ցանցը՝ Ուկրաինային օդային հարվածներ հասցնելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրպեն քաղաքը երեք օրից ավելի է, ինչ զրկված է լույսից, ջրից և ջերմությունից, սննդի և ջրի առաքում չկա, օկուպանտները (ռուսական կողմ- խմբ․) արգելել են քաղաքի բնակիչներին լքել իրենց տները։ 

09։47

Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը ենթարկվել է ավիահարվածների։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը․ «Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը։ Վնասվել է հյուպատոսարանի աշխատակցին պատկանող մեքենան: Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, այժմ գտնվում են անվտանգ վայրում»։

09։22

Մակրոնի՝ Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ Զինված ուժերը «լռության ռեժիմ» են հայտարարում Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից և բացում են հումանիտար միջանցքներ Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ Այս մասին հայտնում են ՌԴ հումանիտար շտաբից՝ ընդգծելով, որ հումանիտար գործողությունը խափանելու մեջ ՌԴ-ին մեղադրելու Կիևի փորձերն այս անգամ անիմաստ են․ վերահսկողությունը իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ |ria.ru|

Թեմայի այլ նորություններ