ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ երբ կավարտվի ռազմական գործողությունն Ուկրաինայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 16°C
    53%
    18 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    76%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    93%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.927

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ երբ կավարտվի ռազմական գործողությունն Ուկրաինայում

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ երբ կավարտվի ռազմական գործողությունն Ուկրաինայում

Ռուսական հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ վերանան ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի զարգացման և երկիրը դաշինքում ներառելու հետ կապված սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք բխում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից դրա զարգացման պատճառով»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ հատուկ գործողությունն ընթանում է նախատեսված պլանի համաձայն։  Բոլոր նպատակակետերին հնարավոր կլինի հասնել»,- ընդգծել է Պոլիշչուկը։

Հիշեցնենք, ռազմական գործողություններն Ուկրաինայում ու Դոնբասում սկսվել են փետրվարի 24-ից և շարունակվում են մինչ օրս:

Թեմայի այլ նորություններ