Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում համագործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին:

Թեմայի այլ նորություններ