Պետք է խուսափել իրավիճակի սրացումից և ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Պետք է խուսափել իրավիճակի սրացումից և ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել

Պետք է խուսափել իրավիճակի սրացումից և ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել

Պետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այստեղ մի բան պարզ է. մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափել պատերազմի սրացումից: Պետք է խուսափել պատերազմի տարածումից դեպի այլ երկրներ, պետք է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմելուց: Դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Բորելը ֆրանսիական France Info ռադիոյին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Թեմայի այլ նորություններ