ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ԱԺ-ն վավերացեց Հռոմի ստատուտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    12%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    23%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    44%
    16 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    15%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    12%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    12%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    55%
    40 կմ/ժ
  • Արցախ 23°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.15801
  • Դոլար = 387.815

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ԱԺ-ն վավերացեց Հռոմի ստատուտը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ԱԺ-ն վավերացեց Հռոմի ստատուտը

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն ընդունեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ 22։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։ Ընդդիմությունը բոյկոտել էր քվեարկությունը և չմասնակցեց։

Միջազգային պայմանագրերն ընդունվում են պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ։

Վարման կարգով հանդես եկավ  ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը և նշեց, որ դրա քննարկումը հակասում է Սահմանադրությանը և այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ-ին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այն։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»,-ասաց Մամիջանյանը։

«Հայաստան» խմբակցության անունից խոսեց Արծվիկ Մինասյանը և հայտարարեց, որ այն ներկայացված է հակասահմանադրական մասերով.«Ընդդիմությունը դեմ է արտահայտվել դրան։ ՀԱկասահմանադրական այս նախագծին դեմ ենք և մեր խմբակցությունը դրան դեմ է քվեարկելու»։ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու նախագծին։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։  

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վավերացնելուց հետո, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կձերբակալեն, ասել էր, որ գործող նախագահներն ունեն իմունիտետ։

Թեմայի այլ նորություններ