Փաշինյանն ակնկալում է Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    52%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    55%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    51%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Փաշինյանն ակնկալում է Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը

Փաշինյանն ակնկալում է Բրյուսելում Ալիևի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված հարցերը

Հայաստանը կոնկրետ եւ տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մարտի 31-ի նիստում՝ ընդգծելով, որ Հայաստանին մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որեւէ հիմք կամ հիմնավորում չկա:
 
«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել  եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Թեմայի այլ նորություններ