Օրվա ամփոփում․ նոյեմբերի 21-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 21-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 21-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 21:30 - Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել ՀՀ-ի և ԱՀ-ի տարբեր բնակավայրեր։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

Այսօր 21:23 - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Նխարարները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունը՝ արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:

Այսօր 19:32 - Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը: Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]

Այսօր 18:44 - Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը: Հույս ունենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։ [ՌԴ ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում]

Այսօր 18:30 - ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։ Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը։ [ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի ուղերձը]

Այսօր 17:07 - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները։ Շոյգուն նշել է, որ շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։

Այսօր 16:41 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել այն ամենի համար, ինչ նախարարը անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Պուտինի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել։ Այսօր ունենք երկու խնդիր․ առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին, երկրորդը կապված է մեր երկրում կայունության հետ»,- ասել է Սարգսյանը։

Այսօր 15:53 - Այսօր հիմնականում ուշադրություն ենք դարձրել ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրականացման ապահովմանն ու խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին: Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]

Այսօր 15:32 - ՌԴ դաշնային ծառայությունը ՀՀ ԱՆ-ին նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար: Նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին:

Այսօր 15:25 - Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Քննարկվել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախարարները ստորագրել են ԼՂ հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

Այսօր 14:22 - Մեզ համար հիմա գլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է ԼՂ-ում։ Պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Բայց բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին]

Այսօր 14:04 - ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսօր 13:52 - Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի երեխաները զրկված են իրենց իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով: Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն։ Խնդրում եմ պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ [Արցախի ՄԻՊ-ի նամակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին]

Այսօր 13:50 - Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Այսօր 13:40 - Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Անդրադարձ է կատարվել ԼՂ-ին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով:

Այսօր 13:05 - ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Քննարկվել են հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները: Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:

Այսօր 11:27 - Պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՌԴ-ի, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այժմ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական այլ իրավիճակ է: Վստահ եմ, որ ռազմավարական ապագայում ՀՀ և ՌԴ փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: [Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին]

Այսօր 11:21 - Նոյեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124839 դեպք, որոնցից 92829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 483652 թեստավորում: [ՀՀ ԱՆ]

Այսօր 10:42 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից։

Այսօր 10:25 - Պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Ակնհայտ է, որ բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ և ինչ ժամանակացույցով պետք է ընթանան: Շատ կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին, որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է։ [Նիկոլ Փաշինյանի ելույթը ՊՆ-ում]

Այսօր 10:06 - ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ճանապարհին առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում մառախուղ է։ [ԱԻՆ]

Թեմայի այլ նորություններ