Օրվա ամփոփում․ նոյեմբերի 20-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    47%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    49%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    66%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 20-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 20-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել ԼՂ-ում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը: Ցանկում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդների անուններ: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։ 
 
Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ։ Ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ ԼՂ հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, մասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանության, ինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը։
 
Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված Covid-անվտանգության նորմերը փոփոխվել են: Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։ Առևտրի կենտրոններում մուտքի մոտ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։[ԱԱՏՄ]
 
Ներկայումս սպասվում է, որ մեծ թվով տեղահանվածներ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել մոտ 5 հազար մարդ: Մնացած բնակչության տեղակայման համար մշակվում են տարբեր տարբերակներ, այդ թվում ՝ արագ արտադրվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլների կառուցում։ [ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ]
 
Արայիկ Հարությունյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Նա ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել է նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը։
 
Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև։ [Վլադիմիր Պուտին]
 
Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ։ Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից։ [Վլադիմիր Պուտին]
 
Ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան։ [ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյան]
 
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Օդրե Ազուլեն պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել։ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարող են դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեն տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ 
 
ՌԴ ԱԻ նախարարությունը ծրագրում է մեծացնել իր թվակազմը Լեռնային Ղարաբաղում։ Ծրագրվում է ուղարկել նաև հոգեբանների։ [ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյով] 
 
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1382 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: [ՌԴ ՊՆ] |armenpress.am|
 
Չկա մեկ ուժ, որ գա ու կարողանա միանձնյա այս ճգնաժամից հանել: Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով: Այդ պատճառով, ինչպես ասացի, միակ լուծումն այն է, որ պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն: Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, որ բոլորը պետք է այնտեղ լինեն: Սա նշանակում է՝ պետք է լինեն նախ հիմնական քաղաքական ուժերը՝ սկսած իշխանությունից և ընդդիմությունից, հանրության ներկայացուցիչները, ովքեր այսպես կոչված լուռ մեծամասնությունն են, ովքեր այսօրվա մեր ամենաքաղաքականացված մարդիկ են, շրջանների ներկայացուցիչները, գործարարները պետք է մասնակցեն։ [Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Առավոտ»-ին]
 
Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է: Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան]
 
Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
 
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։ Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական, ՏԻՄ կամ պաշտոնատար անձի գործողություն։ [ՄԻՊ Արման Թաթոյան]
 
Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը` որպես Թուրքիայի և նրա վեհահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար:[ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան]
 
Այսօր Երևանից Ստեփանակերտ է շարժվել ՌԴ ԱԻՆ շարասյունը, որը 45 տոննա շինանյութ է տեղափոխում, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով անցնել վերականգնողական աշխատանքներին։ Շարասյունը Ստեփանակերտում կլինի շաբաթ օրը։ Նոյեմբերի 20-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել է 43 բնակավայր, որոնցում 2500 օբյեկտներ տարբեր աստիճանի վնասված են․ դրանցից 280-ն ամբողջությամբ ոչնչացված է։
 
Ամբողջությամբ չեմ դիտել նրա (Մովսես Հակոբյանի - խմբ․) ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել-գնդապետը իրավունք չուներ անելու։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգա։ [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան]
 
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը թողնում է պաշտոնը։ «Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ: Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի»,- հայտնել է նա։
 
ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից․ նախարար է նշանակվել Մեսրոպ Առաքելյանը։
 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
 
Այսօրվանից Արցախում աշխատանքն է սկսում ՌԴ կառավարության հումանիտար կենտրոնը, որը ստեղծվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ ՌԴ Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ կենտրոնում ստեղծվելու է 5 ստորաբաժանում, որտեղ ռուս մասնագետները զբաղվելու են ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, տրանսպորտային կապերի, բժշկական ու առևտրակենցաղային խնդիրների լուծման համար։
 
ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմը էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այդ ռիսկերն էլ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում: ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու գիտակցմամբ։ [Գլխավոր դատախազություն]
 
Նոյեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որոնցից 90754-ն` առողջացած, 1900-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում:
 
Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

Թեմայի այլ նորություններ