Որտե՞ղ են բուժվում կորոնավիրուսով վարակված իմքայլական պատգամավորները. «Հրապարակ»
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Որտե՞ղ են բուժվում կորոնավիրուսով վարակված իմքայլական պատգամավորները. «Հրապարակ»

Որտե՞ղ են բուժվում կորոնավիրուսով վարակված իմքայլական պատգամավորները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Փորձեցինք ճշտել` որտե՞ղ են բուժվում կորոնայով վարակված իմքայլական պատգամավորները, եւ կորոնա բուժող հիվանդանոցներում նրանց չգտանք: Ոլորտի ներկայացուցիչն ասաց․ «Ես նույնպես չեմ հանդիպել նրանց, երեւի եկել KT են արել ու տանն ինքնամեկուսացվել են՝ ջահել են, հեշտ կհաղթահարեն»: Որտե՞ղ են բուժվում ձեր գործընկերները՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Եթե անկեղծ` տեղյակ չեմ, կարծում եմ` տանը»: Ի դեպ, Սիմոնյանը նույնպես հազում էր, բայց ասաց` մի ուրախացեք, ֆարինգիտ է: Քանի՞ հիվանդ ունեք ընդհանուր թվով՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Չեմ կարող ամբողջական թիվն ասել. «Իմ քայլից»` մի 4 հոգի, մի քանի հոգի էլ՝ ԲՀԿ-ից։ Կարող եմ պատասխանել այն մարդկանց մասով, որոնց թեստի հանձնումն ինքս եմ կազմակերպել՝ մոտ 10-15 հոգու, դրական պատասխան եկավ միայն Քրիստինե Պողոսյանի մասով»: Հիմա ո՞նց են ձեր հիվանդները։ «Քրիստիկի հետ եմ խոսել, դե, ընթացիկ բուժվում է տանը, կոնտակտավորներին խնդրել ենք չգալ աշխատանքի, գնել ենք սարք, ամեն օր վարակազերծում ենք կատարում ԱԺ տարածքում, օրը մի քանի անգամ պարտադիր չափում ենք բոլորի ջերմությունը»: 

Թեմայի այլ նորություններ