Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    85%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Այս մասին ասվում է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովի «Ֆեյսբուք»-ի էջում:

Նա գրել է, որ 15 պետությունների ղեկավարները սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:

«Հաջորդ շաբաթ Սամարղանդը կընդունի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այդ միջոցառումը կդառնա ՇՀԿ առաջնորդների առաջին առերես հանդիպումը 2019 թվականից ի վեր և կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության ավարտը», - հայտարարել է Ասադովը։

Ասադովը նշել է, ՇՀԿ-ում Ուզբեկստանի նախագահության ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման, արդյունաբերական համագործակցության խթանման, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցության փոխկապակցվածության ընդլայնման վրա։

ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևից, կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին որպես դիտորդ կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրելսուխը:

ՇՀԿ գագաթնաժողովին որպես հյուր կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:

Թեմայի այլ նորություններ