Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2022 թվականին 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց են ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    85%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2022 թվականին 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2022 թվականին 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետությունը 2022 թվականին շարունակել է ընդլայնել համագործակցությունը ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգային և այլ ուղղություններով:

Այս մասին ընդգծել է ՀՀ կառավարությունն իր ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ տեղի են ունեցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ:

2022 թվականի ապրիլի 19-20-ը կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ: Այցի ընթացքում ստորագրվել են հետևյալ երկկողմ փաստաթղթերը.

 «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր

 «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023 թթ.» համագործակցության ծրագիր

Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայռուսական համագործակցության համալիր ծրագիր

 «Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն

 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023 թթ. համագործակցության ծրագիր

 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր

 2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի առթիվ այցելել է ՀՀ: 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 6 երկկողմ հանդիպում և 20 հեռախոսազրույց:

ՀՀ վարչապետի և ՌԴ նախարարների խորհրդի նախագահ Միխայիլ Միշուստինի միջև 2022 թվականի ընթացքում տեղի են ունեցել 3 երկկողմ հանդիպում և 2 հեռախոսազրույց, 2023 թվականի սկզբին՝ ևս 1 հանդիպում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

 2022 թվականի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

2022 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում կայացել են «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը և Հայռուսական գործարար երկխոսությունը, ինչից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ստորագրել են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության ծրագիրը:

2022 թվականի դեկտեմբերի 22-23-ը երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը:

2022 թվականին տեղի են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 8 հանդիպում և 10 հեռախոսազրույց: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցեր են ունեցել ՌԴ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուդ Շադաևը, սպորտի նախարար Օլեգ Մատիցինը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն այց են կատարել ՀՀ:

Ինչ վերաբերվում է տնտեսական հարաբերություններին, ապա զեկույցում ընդգծվում է, որ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2022 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար, 2021 թվականի շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ՝ գրանցելով 91,7%-ով աճ:

Թեմայի այլ նորություններ