Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    83%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Նախագահը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների պատվիրակությանը դրվագներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում: Հանդիպման ընթացքում նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բարձ դժվարություններ և խոչընդոտներ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:

Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները:

Թեմայի այլ նորություններ