Նախագահի լիազորությունները բավարար են, որ լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ. Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    91%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    54%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    11 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նախագահի լիազորությունները բավարար են, որ լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ. Խաչատուրյան

Նախագահի լիազորությունները բավարար են, որ լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ. Խաչատուրյան

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը նախագահի՝ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները բավարար է համարում, որ նախագահը հանդես գա որպես իշխանության գլուխ: Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ հանրային տիրույթում մի վարկած է առաջ քաշվում, թե նախագահի լիազորությունները շատ սահմանափակ են, գործունեության լայն դաշտ չեն տալիս նախագահին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք նախագահի լիազորությունները թույլ չեն տալի՞ս, որ նախագահն արդյունավետ գործի:

Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը արձագանքեց. «Կարևոր եմ համարում նշել, որ որևէ նշանակություն չունի լիազորությունները, եթե դուք ուզում եք աշխատել: Եվ Սահմանադրությամբ կան լիարժեք լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ նախագահի ինստիտուտի կայացմանը, նորից եմ կրկնում՝ այն լիազորությունների շրջանակում, որ տրված է Սահմանադրությամբ: Ուղղակի այստեղ մեկ ուրիշ խնդիր կա. պետք է կարողանալ գնահատել, որ մենք ապրում ենք ՀՀ-ում, որի կառավարման համակարգը խորհրդարանական է, և խորհրդարանի դերը գերակայող է՝ պետական կառավարման որոշումների ընդունման, կայացման գործում: Սա չի նշանակում, որ Հանրապետության նախագահն այստեղ անելիք չունի»:

Նա նշեց՝ մոտավորապես պատկերացնում է, թե դա ինչպես պետք է արվի, ոչ մի սահմանափակում չկա, որ երկրի նախագահը նաև օրենսդրական գործունեությանը հետևի, ի վերջո ինքն է օրենքները հաստատում: Ըստ Խաչատուրյանի՝ խորհրդարանում թափանցիկ աշխատանքային մթնոլորտ է, և նախագահի ինստիտուտը քննարկումներին մասնակից դառնալու և այլ հնարավորություններ ունի:

Խաչատուրյանը ընդգծեց՝ նախագահը մի կարևոր առաքելություն ունի՝ համերաշխության խնդիրը: Ըստ նրա՝ նախագահը պարտավոր է խոսել քաղաքական ուժերի, ՀԿ-ների, տարբեր խմբերի, միավորումների հետ: «Դա իր պարտականությունն է: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ: Դա միգուցե կարող է հետաքրքիր չթվալ, բայց առավել ևս այսօրվա պայմաններում, երբ մենք մեծ դժվարությունների մեջ ենք, այդ խնդիրը լուծելու պարտավորությունը ՀՀ նախագահն ունի»,-ասաց նա:

Ըստ Խաչատուրյանի՝ ի վերջո, այն մարդը, որը կանգնում է խորհրդարանի ամբիոնի մոտ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, պետք է հաշվի առնի, թե որ երկրի նախագահ է ուզում դառնալ: «Սա ՀՀ այսօրվա կառավարման, քաղաքականության իրականությունն է: Եվ սրա հետ հաշվի չնստելը դեռևս չի նշանակում, որ դուք ճիշտ եք, հաշվի չնստելն ուղղակի նշանակում է, որ դուք կարող եք պարզապես խուսափել կամ չհավանել: Բայց, երբ որ հարցը լուծված է, ցանկացած դեպքում, կառավարման աքսիոման է ասում, որ պետք է ուղղակի կատարեք այդ պարտականությունները: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի դերը, լիազորությունները այս Սահմանադրության շրջանակում, բավարար, որ նա լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»,-ասաց Խաչատուրյանը:

Թեմայի այլ նորություններ