Նա շատ բարձր հեղինակություն ունի. Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի թեկնածուի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    49%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Նա շատ բարձր հեղինակություն ունի. Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի թեկնածուի մասին

Նա շատ բարձր հեղինակություն ունի. Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի թեկնածուի մասին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահ է, որ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը բարձր հեղինակություն ունի, երբևէ կոռուպցիոն խնդիրների մեջ չի եղել: Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Վահագն Խաչատուրյանի թեկնածության ներկայացման մեջ ինքը մեծ դեր ունի՝ Սուքիասյանն ասաց, որ ինքը կուսակցության վարչության անդամ չէ, կուսակցական չէ, Խաչատուրյանի թեկնածությունը քննարկվել է կուսակցությունում:

«Կուսակցական, քաղաքական համակարգի ընտրության արդյունք է եղել, որ Վահագն Խաչատրյանի թեկնածությունն է անցել: Ես՝ որպես խմբակցության անդամ, ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկել եմ Վահագն Խաչատուրյանի օգտին»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորը անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք ընտրվելու դեպքում Վահագն Խաչատուրյանը կարողանալու է իշխող կուսակցությունից անկախ գործել:

«Վահագն Խաչատուրյանը անկուսակցական անձ է, շատ լավ պատմություն ունի, Հայաստանի շատ լավ քաղաքացի է, գրագետ է, ճանապարհ է անցել, քաղաքական համակարգում եղել է, երբ Հայաստանն անկախացել է, նա եղել է ակունքներում, եղել է կառավարման համակարգում և Հայաստանի համար շատ պիտանի մարդ է»,-ասաց Սուքիասյանը:

Նա անդրադարձավ նաև նախագահի թեկնածության հարցի քննարկմանն ընդդիմության չմասնակցելուն: Սուքիասյանը շեշտեց՝ պետք է ինստիտուտներին հարգել: «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունն է: Այս օրը պետք է առանձնահատուկ օր լինի ցանկացած պատգամավորի համար, որովհետև խոսքը Հայաստանի լեգիտիմ գլուխ ընտրելու մասին է: Ինձ համար անընդունելի է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ միաժամանակ իր համար կարևոր է անգամ պատգամավորների հագուկապը:

Ըստ նրա՝ եթե ՔՊ-ն սխալվի, Վահագն Խաչատուրյանը՝ որպես նախագահ, կարող է ասել այդ սխալի մասին: «Ինքն իր գիտակցությամբ, իր անցած փորձով հնարավոր է որոշումներ կայացնի, բայց այս կամ այն քաղաքական խումբն ասի, որ նա կատարել է այս կամ այն կուսակցության պահանջը: Նա կամքից շատ հզոր մարդ է և շատ զգույշ: Նա ոչ մի անգամ ոչ մի կոռուպցիոն, այլ խնդիրների մեջ չի եղել: Նա շատ բարձր հեղինակություն ունի»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով Խաչատուրյանի փորձառության մասին:

Թեմայի այլ նորություններ