Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    13%
    0 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    23%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    19%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    13%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    13%
    0 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    67%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17498
  • Դոլար = 388.08

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչությունների մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում ահաբեկչությունների մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին Ռուսաստանում հասարակական վայրերում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։

«Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումների սպառնալիքներ են եղել խոշոր քաղաքների, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոնների, երկաթուղու և մետրոյի կայարանների ու մարդաշատ այլ վայրերի վրա, ինչպես նաև Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում»,- ասված է դեսպանատան կայքում։

Գերատեսչությունը, սակայն, չի ներկայացնում լրատվամիջոցների հրապարակումները, որոնցից հնարավոր է եզրակացություն անել ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին։

ԱՄՆ դիվանագետները Ռուսաստանում գտնվող համաքաղաքացիներին խորհուրդ են տալիս հետևել լրատվամիջոցներին, խուսափել մարդաշատ վայրերից, կապ պահպանել ընկերների և ընտանիքի հետ, ունենալ Ռուսաստանից տարհանման ծրագիր, «որը չի ենթադրում ԱՄՆ կառավարության աջակցությունը»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ամերիկյան դեսպանատան հրապարակմանը իր Telegram ալիքում։ «Հարց Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը. դուք համապատասխան տվյալները գործընկեր ուղիներով փոխանցե՞լ եք ձեր ռուս գործընկերներին: Եթե ​​ոչ, ինչպե՞ս դա հասկանալ»,- գրել է Զախարովան:

Ավելի վաղ՝ հունվարի սկզբին, ԱՄՆ դեսպանատունը համաքաղաքացիներին խորհուրդ էր տվել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, այդ թվում՝ Ուկրաինայի հետ սահմանին շարունակվող լարվածության պատճառով։ Բացի դրանից՝ նախազգուշացման մեջ խոսվում էր Հյուսիսային Կովկասում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Ուկրաինայի շուրջ իրադրության սրման ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին՝ զերծ մնալ Ուկրաինա և Բելառուս մեկնելուց։

Թեմայի այլ նորություններ