Մոսկվան բարձր է գնահատում Բոսֆորի և Դարդանելի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը. ՌԴ դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    31%
    20 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    43 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արարատ 25°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    33%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    33%
    24 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    48%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16767
  • Դոլար = 387.815

Մոսկվան բարձր է գնահատում Բոսֆորի և Դարդանելի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը. ՌԴ դեսպան

Մոսկվան բարձր է գնահատում Բոսֆորի և Դարդանելի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը. ՌԴ դեսպան

Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի դիրքորոշումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների մասին Մոնտրյոյի կոնվենցիայի պահպանման օգտին: Այս մասին Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Մենք այդ հարցի շուրջ մշտական կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ։ Առայժմ այդքանը, բայց համոզված եմ, որ մենք բոլորս միասին կարող ենք հանգել այնպիսի իրավիճակի, երբ մեր բոլորի շահերն ու ձգտումները կպահպանվեն և կյանքի կկոչվեն»,- ընդգծել է դիվանագետը:

Ավելի վաղ Անկարան պաշտոնապես տեղեկացրել էր Ռուսաստանին և Ուկրաինային, որ կկիրառի Մոնտրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածը Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավերի անցման հետ կապված: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Անկարան նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ կարգելի ռազմանավերի անցումը Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով: Բացառություն կլինեն առափնյա երկրների սևծովյան նավատորմի նավերը:

Թեմայի այլ նորություններ