Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը։