Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը։

Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:

Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքով ստեղծված վիճակին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ տեղի ունեցածն ազգային ողբերգություն է: «Բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական, ընտանեկան ողբերգություն, մենք ունենք հազարավոր քաղաքացիներ, որոնք այս պահին չունեն մշտական բնակության վայր, մեր արցախցի հայրենակիցների զգալի մասը դեռ ՀՀ-ում է ապրում, կան բազմաթիվ վիրավոր զինծառայողներ, որոնց մասով նույնպես կան անելիքներ: Հետևաբար իմ պատասխանատվությունն է յուրաքանչյուր օր հնարավորինս մեղմել այդ մարդկանց խնդիրները: Պատերազմի հետեւանքները համարում եմ ողբերգություն։ Տարածքների հանձնումը տեղի է ունեցել պատերազմի ավարտի հետևանքով արված հայտարարության հիման վրա։ Այդ պահին իրականացվել է առավելագույն լուծումը»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ