Մենք ունենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. վարչապետը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    49%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    44%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Մենք ունենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. վարչապետը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման մասին

Մենք ունենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ. վարչապետը՝ Անդրանիկ Փիլոյանի ձերբակալման մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալմանը:

Նա նշեց, որ այս շաբաթ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

«Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, նաև ձերբակալված է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է։ Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք, բայց նաև ուզում եմ իմ վերաբերմունքը արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Շատ կարևոր է, որ այդ սկզբունքը հետևողականորեն պահենք։

Պետք է տեղի ունենա նախաքննություն, գործը գնա դատարան, և միայն դատարանի դատավճռով հնարավոր կլինի որևէ եզրակացություն անել: Այս պահին ուղղակի արձանագրում ենք, որ հաճելի չէ այս իրավիճակը: Սակայն կարծում եմ՝ հանրության առջև ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը շատ ավելի կարևոր են»,- նկատեց ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզված է, որ նախաքննությունը տեղի կունենա օբյեկտիվ, օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժը, եթե ապացուցվի մեղավորությունը:

Վարչապետը նկատեց՝ քրեական գործը կապված է ԱԻՆ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների հետ:

Հիշեցնենք՝ երեկ ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը):

Թեմայի այլ նորություններ