Մենք Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունենք. Վլադիմիր Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    59%
    25 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մենք Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունենք. Վլադիմիր Պուտին

Մենք Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունենք. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

«Երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։ Արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարել է Վլադիմիր Պուտինին՝ հարցին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:

«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- վստահյեցրել է ՌԴ նախագահը։

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահը:

Վատթարացե՞լ են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրման կառույցներում։ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ պատասխանելով հարցին՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի:

«Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ, այնտեղ ամեն ինչ նորմալ էր: Սեպտեմբերի 27-ին ևս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ ունենք: Դա այն է, ինչ այժմ օրակարգում է»,- ասել է նա:

Թեմայի այլ նորություններ