Մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է․ Վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    61%
    18 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    75%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    69%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է․ Վարչապետ

Մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է․ Վարչապետ

Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ լուրջ քննարկում է տեղի ունեցել և Ադրբջանի և Հայաստանի դիրքորոշումների տարբերությունը հրապարակվել են, ըստ որի Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմ ախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ լուծված չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապեփտ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելյան եռակողմ հանդիպմանը։

Վարչապետն ասաց, որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ  և ԵՄ նախագահը  իր կողմից որոշել է անել քոմենթներ։

Անդրադառնալով անկլավների հարցին, վարչապետն ասաց․«Մենք ասել ենք, որ մինչ այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձքանագրել, որ դե յուրե ՀՀ–ում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»։ Նա նշեց, որ հարցերը լրացուցիչ դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, առանց այն էլ դրամատիկ է։

«Որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքւոմ ինչ–որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում առավելևս ինչ–որ բան անել, եթե ունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին հանրությունը տեղեկացված կլինի այդ մասին»,–ասաց նա։

Թեմայի այլ նորություններ