Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    59%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    77%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    73%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին

Մեխանիզմները հայտնի չեն, քննարկումներ են գնում. պատգամավորը՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր քննարկումների մասին

Ստեփանակերտի և Բաքվի միջև հնարավոր ուղիղ քննարկումները հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կարող են իրականացվել, այս մասին քննարկումներ են ընթանում միջազգային գործընկերների հետ:Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե միջազգային ի՞նչ մեխանիզմներով են Ստեփանակերտն ու Բաքուն բանակցելու:

«Այս պահին դեռ որևէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները: Դրանք քննարկման առարկա են: Այս մասին դեռևս քննարկումներ են գնում մեր միջազգային գործընկերների հետ: Բայց, բնականաբար, խոսակցությունը գնում է հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որպեսզի այդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այս առումով քայլ առաջ անել և ապահովել արցախահայության իրավունքներն իրենց հողում»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, թե՞ նոր ձևաչափ է լինելու՝ նա պատասխանեց, որ հնարավորինս ճկուն քաղաքականություն են վարում, և չի բացառվում, որ նոր ձևաչափ լինի, չի բացառվում, որ ԵԱՀԿ տիրույթում լինի: Դեռ քննարկումներ են գնում, կոնկրետություններ չկան:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել էի. «Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք  մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»:

Թեմայի այլ նորություններ