Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվանել է հանրաքվե Ֆրանսիայի ապագայի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվանել է հանրաքվե Ֆրանսիայի ապագայի մասին

Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվանել է հանրաքվե Ֆրանսիայի ապագայի մասին

Նախագահական ընտրությունների՝ ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլը կվերածվի Ֆրանսիայի ապագայի հարցով հանրաքվեի:

Իր եզրափակիչ նախընտրական հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով:
 
«Դա հանրաքվե է լինելու Ֆրանսիայի ապագայի մասին», - ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում՝ քվեարելու կոչ անելով ֆրանսիացիներին: Մակրոնի խոսքով՝ «2016 թվականին միլիոնավոր ընտրողներ ԱՄՆ-ում հարց էին տալիս իրենք իրենց՝ ինչի համար քվեարկել նախագահական ընտրություններում, սակայն Դոնալդ Թրամփի ընտրվելու հաջորդ իսկ օրը նրանք փոշմանեցին»:
 
«Ֆրանսիացիները պետք է ընտրություն անեն արժեքներով եւ երկրի ապագայի հանդեպ մոտեցումներով միմյանցից հիմնովին տարբերվող ծրագրերի միջեւ»,- ասել է Մակրոնը: «Սա ընտրություն է Եվրոպայում մնալու կամ չմնալու միջեւ»,- ասել է նա,- Երբ խոսքը Եվրամիության ծրագրերից դուրս գալու մասին է, ապա դա նշանակում է դուրս գալ ԵՄ-ից»:  
 
Մեկնաբանելով հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, որոնք կանխատեսում են Մակրոնի հաղթանակը, ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ «ոչինչ որոշված չէ, որոշում են ոչ թե հարցումները, այլ նրանք, ովքեր կգնան ընտրության»:
 
Անցկացված հարցումներից մեկի համաձայն՝ Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 55,5 տոկոսը: Նրա մրցակից, «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը կարող է ստանալ ձայների 44,5 տոկոսը:

Թեմայի այլ նորություններ