ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակն ստեղծելու փորձերից
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    35%
    9 կմ/ժ
  • Լոռի 20°C
    53%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 27°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    44%
    14 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    34%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    42%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակն ստեղծելու փորձերից

ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակն ստեղծելու փորձերից

Չինաստանը կտրականապես դեմ Է ՆԱՏՕ-ի ներքաշմանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) գործերին, ինչպես նաեւ այնտեղ այդ դաշինքի նմանօրինակի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

«Հարկավոր չԷ երեւակայական թշնամիներ փնտրել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ հարկավոր չԷ արհեստականորեն տարաձայնություններ ու հակասությոններ ստեղծել: Մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ՆԱՏՕ-ին ԱԽՏ-ի գործերում ներքաշելուն եւ դեմ ենք տարածաշրջանում նմանօրինակ կազմակերություն ստեղծելուն»,-ասել Է Չժան Ցզյունը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նա նշել Է, որ Պեկինն «ուշադիր հետեւում Է ՆԱՏՕ-ի ռազմավարական շտկումներին եւ չափազանց անհանգստացած Է իր ռազմավարական հայեցակարգի մեջ շտկումներ մտցնելու դաշինքի պլաններից»:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները վերջին ժամանակներս մյուս պետությունների համար սպառնալիք են ներկայացնում: Բայց փաստն այն Է, որ ՆԱՏՕ-ն ինքն Է խնդիրներ ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մենք կոչ են անում ՆԱՏՕ-ին՝ դասեր առնել եւ Ուկրաինայի ճգնաժամը որպես պատրվակ չօգտագործել համաշխարհային առճակատումը խորացնելու եւ նոր սառը պատերազմ հրահրելու համար»,-հայտարարել Է չինացի դիվանագետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Թեմայի այլ նորություններ