ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    94%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    100%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին քննարկեց Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման հարցը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։

ԿԸՀ-ն արձանագրեց, որ առաջադրված բոլոր քաղաքական ուժերի փաստաթղթերը համապատասխանում են ընտրական օրենսգրքի պահանջներին։

Այսպիսով՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքի ընտրական ցուցակները համարվում են գրանցված։

Գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ համացանցային կայքում՝ elections.am։ Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։

Թեմայի այլ նորություններ