Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    81%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    85%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին, դաշինքներին հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները: Անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։ 

Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։  Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։

Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է  Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։

Թեմայի այլ նորություններ