Կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. քաղաքացիները բողոքել են մետրոյի ակցիայի մասնակիցներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. քաղաքացիները բողոքել են մետրոյի ակցիայի մասնակիցներից

Կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը. քաղաքացիները բողոքել են մետրոյի ակցիայի մասնակիցներից

Այսօր ընդդիմադիր ցուցարարները կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Խմբի անդամները ֆեյսբուքյան իրենց էջերում տեսանյութեր էին հրապարակել մետրոյի կայարաններից, որոնցում քաղաքացիները դժգոհում ու վրդովմունք են հայտնում իրենց պատճառված անհարմարությունների ու մետրոյի բնականոն աշխատանքի խոտանման համար:

Նշենք, որ բողոքի ակցիան նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը, նրանք ևս մասնակցում էին մետրոպոլիտենի աշխատանքի դադարեցման ակցիային: Ժամանած ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիաների մի շարք մասնակիցների, կարճ ժամանակ անց մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

Արդեն երկու օր անընդմեջ կազմակերպվում են հանրահավաքներ և անհնազանդության կարճ միջոցառումներ։ Ցուցարարների խոսքով, իրենք պայքարում են հայրենիքի փրկության համար: Քաղաքացիներից բարկացած փորձում էին հորդորել ակցիայի մասնակիցներին՝ վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը, ինչին ի պատասխան բողոքի ակցիայի անդամներից մեկը հայտարարեց, թե ակցիան թուրքի դեմ է, տևելու է ընդամենը մի քանի րոպե, հետո մետրոյի աշխատանքը կվերականգնվի։

«Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, սա իրազեկման ակցիան է։ Երեկոյան բոլորս դեպի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի»,-ասաց բողոքի ակցիայի ներկայացուցիչը։

Ի պատասխան, ներսում գտնվող քաղաքացիներից մեկը վրդովված նշեց, որ իրենց ասվել է՝ մետրոյի աշխատանքը դադարեցվելու է 5 րոպեով, սակայն 15 րոպե անց էլ դեռ այն չի աշխատում: Երբ կրկին նա լսեց, որ ակցիան թուրքի դեմ է, արձագանքեց.

«Արա, ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղեն նորմալ ծառայում ա, լավ ծառայում ա, ամեն ինչ էլ կա, շոր էլ կա, ուտելիք էլ կա, բացեք  հենց հիմա»:

Երբ ակցիայի մասնակիցը հետաքրքրվեց, թե քաղաքացու որդին որտե՞ղ է ծառայում, վերջինս պատասխանեց՝ «քեզ ի՞նչ»:

Թեմայի այլ նորություններ