Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Լոռի 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    49%
    10 կմ/ժ
  • Արարատ 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    39%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    43%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ. ՔԿ

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է վարույթ. ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում, տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
 
Ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
 
Իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ