Կառավարության 2022 թվականի մարտի 3-ի հերթական նիստը. օրակարգում 46 հարց է, որից 40-ը չզեկուցվող և 1-ը գաղտնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    31%
    20 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    42%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 25°C
    39%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    31%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    31%
    22 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    48%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    63%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.18578
  • Դոլար = 389.501

Կառավարության 2022 թվականի մարտի 3-ի հերթական նիստը. օրակարգում 46 հարց է, որից 40-ը չզեկուցվող և 1-ը գաղտնի

Կառավարության նիստի օրակարգ. 03 Մարտի, 2022

Կառավարության մարտի 3-ի հերթական նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
2. Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
3. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
4. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
5. Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 21-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
6. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կարգը սահմանելու մասին
(Չզեկուցվող) Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող) Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
 
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշման մեջ և գնման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1016-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
10. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող) Ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյան
 
11. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին
(Չզեկուցվող) Ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյան
 
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1092-Ա որոշումը ուժն կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
14. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող) Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
 
15. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող) Արտաքին գործերի նախարար` Արարատ Միրզոյան
 
16. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
17. Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1223-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
 
19. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԻՈ ԲԵՐՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնումների գործընթաց կազմակերպելու մասին
(Չզեկուցվող) Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
 
21. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
22. Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
(Չզեկուցվող) Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան
 
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
24. Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին
(Զեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
25. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
 
26. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Ոստիկանության պետ` Վահե Ղազարյան
 
27. Տարածք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
28. Գաղտնի
(Չզեկուցվող)
 
Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան
 
29. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող) Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող) Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
 
31. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՈՍԿԵ ՊԻՆԳՎԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
32. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 945-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
34. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող) Կադաստրի կոմիտեի ղեկավար` Սուրեն Թովմասյան
 
35. Մելիքսեթ Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
36. Ռոբերտ Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին
(Զեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
37. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին
(Զեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
38. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին
(Չզեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
39. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
40. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին
(Զեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
41. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատելու մասին
(Զեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
42. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին
(Զեկուցվող) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
43. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը հաստատելու և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
44. Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
45. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
46. «Սերմերի և տնկանյութի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող) Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան

Թեմայի այլ նորություններ