Ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ․ Ռուբինյանի հարցադրումներն՝ ընդդիմադիրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ․ Ռուբինյանի հարցադրումներն՝ ընդդիմադիրներին

Ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ․ Ռուբինյանի հարցադրումներն՝ ընդդիմադիրներին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջեց հստակ պատասխան տալ ԼՂ հակամարտությանը առնչվող մի շարք հարցերի։ Ռուբինյանը պահանջեց ընդդիմությունից հստակ պատասխանել, թե ի՞նչ կարգավիճակ են ունեցել Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարության համար ԼՂԻՄ-ի շուրջ շրջանները՝ Սանասարը, Կովսականը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան։

«Արձանագրված փաստ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բանակցել են նշյալ շրջանները Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Բնականաբար, ոչ միայն դրա մասին են բանակցել, այսինքն` դա եղել է կոմպոնենտ տարբեր փաթեթների և փուլերի, բայց դա եղել է կոմպոնենտ։ Երբ  ձեզանից շատերը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ասում են, օրինակ՝  «դուք հանձնել եք հայրենիքի 75 տոկոսը», հարց է առաջանում՝ արդյոք դա նշանակում է, որ դուք դա համարում եք Արցախի կամ հայրենիքի մաս։ Եվ եթե տրամաբանորեն դա է նշանակում է, ապա ինչպե՞ս են, պարոն Մինասյան, («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան –խմբ․)․ ձեր կոալիցիոն գործընկերները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, բանակցել հայրենիքի որոշակի տոկոս հանձնելու շուրջ։ Արդյոք դա նշանակում է, որ իրենք պոտենցիալ հողատու էին ձեր տրամաբանության մեջ։ Այստեղ է ամբողջ խնդիրը, պետք է կողմնորոշվել ի վերջո»,- ընդգծեց Ռուբինյանը։

Ռուբինյանը պահանջեց ընդդիմադիրներին նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցերին․

«Առաջինը՝ ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջանները ի՞նչ եք համարել, ի՞նչ եք համարում և ինչո՞ւ են ձեր քաղաքական ուժերի ղեկավարները բանակցել այդ շրջանների հանձնման շուրջ այլ կոմպոնենտների շրջանակներում։ Երկրորդը՝ եթե 2020 թվականի նոյեմբերին լինեիք իշխանություն, հարց՝ ի՞նչ կանեիք, հնարավորինս շուտ կստորագրեի՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբեք չէի՞ք ստորագրի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե ի՞նչ»,- եզրափակեց Ռուբինյանը։

Թեմայի այլ նորություններ