ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    61%
    20 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    76%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    46%
    29 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    51%
    22 կմ/ժ
  • Արցախ 17°C
    63%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդների Թագավորություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ:

Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր): 

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

Թեմայի այլ նորություններ