ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    10 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    79%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    67%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող և  պետության անվտանգությունն ամրապնդող խնդիրների շրջանակներում։

Լրագրողի հարցին, թե կաշկանդված լինելո՞ւ է գնահատական հնչեցնելու և որևէ քայլ կատարելու դեպքում, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց.

«Ես միայն կաշկանդված պետք է լինեմ Սահմանադրությամբ։ Համոզված եղեք, որ ձեզ, մեր հասարակությանը, քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կլինեն, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն ու միայն պետականությանը նպաստող, պետության անվտանգությանը նպաստող, ամրապնդող խնդիրների կամ հարցապնդումների շրջանակներում։ Երբևիցե ինքնանպատակ պատասխաններ չեն լինի, երբևիցե ինքնանպատակ գործողություններ չեն լինի։ Շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտը ինքն իրեն այդպես դրսևորի»,- ընդգծեց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև անդրադարձավ հարցին, որ ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, բայց հակառակորդը կրակում է Արցախի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։

«Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պիտի կարողանանք դա անել, այդ թվում՝ նաև տնտեսական, ռազմական հզորություն պետք է ունենանք, այդ թվում՝ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն վարել։ Իրենք կրակում են, մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել։ Այսօր չեն ընդունի, վաղը կընդունեն»,- ասաց Խաչատուրյանը։

Թեմայի այլ նորություններ