ՀՀ Ազգային ժողովը շարունակում է է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 13°C
    51%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի  65 պատգամավորների գրավոր դիմումով ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Վահագն Խաչատուրյանի  կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին, նշել է, որ նա ծնվել է 1959թ., տնտեսագիտության թեկնածու է,  անկուսակցական, 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ  պատգամավոր, իսկ մինչ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ 2021թ. օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Հայկ Կոնջորյանը մասնավորապես նշել է. «Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով եւ կենսագրությամբ  ապացուցել է, որ արժանի է զբաղեցնել Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Նա իր քաղաքական խոհեմությամբ եւ լայնախոհությամբ  միանշանակ  կարող է այս կարեւոր առաքելությունն այս պատմական  ժամանակներում մեծ պատվով եւ պատասխանատվությամբ իրագործել: Ահա այս հիմքերն են պատճառ հանդիսացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Վահագն Խաչատուրյանի  թեկնածությունը»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին՝ որպես Հանրապետության նախագահ»,-խոսքն ամփոփել  է խմբակցության ղեկավարը:

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում հարցի քննարկմանը:

Թեմայի այլ նորություններ